ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը հանդիպել է ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարի և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդականի հետ
Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի քաղաքական խորհրդականը հանդիպել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի հետ: Այս մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։
Նշվում է, որ քննարկվել են կողմերի միջև համագործակցության ընդլայնման հարցը։ Դիտորդական առաքելությունը շնորհավորել է գնդապետ Հունանյանին նաև վերջին պաշտոնի բարձրացման կապակցությամբ: