Նաև եվրակեղծարա՞ր․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը հայտարարություն է տարածել հունիսի 5-ին տեղի ունեցած ԵՄ-ՀՀ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» քաղաքացիական հասարակության պլատֆորմի անդամների ընտրության մրցույթի արդյունքների վերաբերյալ՝ մասնավորապես նշելով.
«Ըստ դիտարկման արդյունքների` մրցույթի կազմակերպման եւ անցկացման ընթացքում տեղի են ունեցել մի շարք բացթողումներ, սխալներ, որոնք կարելի է համարել նաեւ դիտավորյալ, կոռուպցիոն համագործակցություն` ուղղորդված առանձին խմբի անձանց կողմից»։
Արիստակեսյանը տեղեկացրել է, որ իրենց կազմակերպությունը մասնակցում էր մրցույթին որպես ընտրող եւ իրականացրել է մրցույթի կազմակերպման ու անցկացման դիտարկում (մոնիթորինգ):
Մինչ հայտարարության մեջ կետ առ կետ Արիստակեսյանը նշում է այլ կեղծիքների մասին, «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության նախագահ, ԵՄ-ՀՀ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» Քաղաքացիական հասարակության պլատֆորմի հիմնական անդամ Հովսեփ Խուրշուդյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում վստահեցրել է. «Հայտարարությունը ծայրից ծայր զրպարտություն է»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում