Փաշինյանի մուրճի թափը շուտով զգալու են Արարատի ՔՊ-ականները. նրան հունից հանել են. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի մուրճի թափը, ինչպես պատմում են ՔՊ-ի մեր աղբյուրները, շուտով զգալու են Արարատի մարզի ՔՊ-ականները, որոնք վերջերս շեֆի «կանտրոլից» դուրս են եկել:
Ասում են՝ նրանց ինքնագործունեությունը մի այլ կարգի հունից հանել է Փաշինյան Նիկոլին։ Ըստ չար լեզուների` չեն խնայվելու և ոչ մի չափից դուրս դուխավորված ՔՊ-ական:
Ավելին՝ նույն շշուկների համաձայն, շեֆի «մուրճն» աչքի տակ է առել նաև Վեդիի համայնքապետ, այսպես ասած, հայտնի կոկորդիլոսագետ Գարիկ Սարգսյանին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։