Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացի շուրջ․ Օ'Բրայեն
Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են սահմանազատման գործընթացի շուրջ: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն` այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը՝ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի տարածաշրջանային համագործակցության և անվտանգության ենթահանձնաժողովում «Եվրոպայի ապագայի» վերաբերյալ լսումների ժամանակ։
Դիվանագետն ավելի ուշ իր խոսքերը շարունակել է այսպես.
«Երկու կողմերն էլ պայմանավորվել են սահմանազատման գործընթացի շուրջ: Նրանք պայմանավորվել են, թե որտեղ պետք է լինեն սահմանները: Կան որոշ տարածքներ, որոնք երկու կողմերն էլ դեռ վերահսկում են: Բայց նրանք, ամենայն հավանականությամբ, նահանջելու են համաձայնեցված սահմանների պատճառով։ Բայց ես կրկին ընդգծում եմ, որ սա մի գործընթաց է, որի վրա աշխատում են երկու կողմերը»,-ասել է նա։