Իրանը ՄԱԿ-ից պահանջում է դատապարտել Իսրայելի հարվածը Լիբանանին
Իրանը նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Ռուսաստանին, որը նախագահում է Անվտանգության խորհուրդը՝ պահանջելով դատապարտել Իսրայելի հարվածը Լիբանանին:
Այս մասին RIA Novosti-ին հայտնել են Համաշխարհային կազմակերպությունում Իրանի առաքելությունից՝ տրամադրելով համապատասխան փաստաթուղթը։
«Անվտանգության խորհուրդը պետք է միանշանակ և անհապաղ դատապարտի այս հանցագործությունը: Անվտանգության խորհուրդը պետք է նաև անհապաղ միջոցներ ձեռնարկի ի պատասխան այս հանցավոր արարքի՝ ապահովելու, որ նման ագրեսիան, որը սպառնում է տարածաշրջանի խաղաղությանը և անվտանգությանը, նորից չկրկնվի: Իսրայելը պետք է պատասխանատվություն կրի դրա համար: Այս վայրագությունները չեն կարող անպատիժ մնալ»,- ասվում է մշտական առաքելության նամակում:
Իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է կին և երկու երեխա, վիրավորվել՝ առնվազն 74 մարդ։