Մենք ընդհանուր կրոնական համոզմունքներ ունենք քրիստոնյաների հետ․ Ալի Խամենեին՝ Փաշինյանին
Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարել է, որ դատապարտում է Փարիզի օլիմպիական խաղերի բացման ժամանակ Հիսուս Քրիստոսի նկատմամբ սրբապղծությունը։ Հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
«Մենք ընդհանուր կրոնական համոզմունքներ ունենք քրիստոնյաների հետ. Իսլամ մարգարեի [Հիսուս Քրիստոսի] հանդեպ հարգանքը պարտադիր հավատ է մուսուլմանների շրջանում: Մենք դատապարտում ենք վերջերս տեղի ունեցած այս գործողությունները Եսայի մարգարեի [Հիսուս Քրիստոսի] նկատմամբ»,- նշել է Ալի Խամենեին։