Հակոբ Արշակյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվել
ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Հակոբ Արշակայանը դասային աստիճան շնորհելու մասին կարգադրություն է ստորագրել․
«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, 3-րդ եւ 7-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի առաջարկությունը՝ կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության թղթակցային բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 1-2.2-64) Անի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան»։