Էրդողանը, որ ցանկանում է հարձակվել Իսրայելի վրա, հանգիստ բացատրում է, որ դա արդեն արել է ԼՂ-ում
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Անն-Լոուրենս Պետելը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի՝ Իսրայել ներխուժելու հայտարարություններին․
«Էրդողանը, որ ցանկանում է հարձակվել Իսրայելի վրա, հանգիստ բացատրում է, որ նա դա արդեն արել է Լեռնային Ղարաբաղում։ Եվ նա նույնիսկ ջիհադականներին է օգտագործել իր հանցագործությունը կատարելու համար», - գրել է ֆրանսիացի պատգամավորը։