Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Պեկինում քննարկել է հայ-չինական հարաբերությունները
ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը գտնվում է Պեկինում։ Կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է․
«Պեկին քաղաքում անցկացվող «Համաշխարհային զարգացման շրջանակներում գլոբալ գործընկերության կառուցում հանուն զարգացման» սեմինարին մասնակցող շուրջ 22 երկրների ներկայացուցիչներին ներկայացրել ենք մեր երկրի պատմությունը, մշակույթը, ներկայացրել ենք Հայաստանի Հանրապետական կուսակցության գործունեությունը, մատնանշել ենք հայ-չինական դարավոր հարաբերությունների կարևորությունը»։