Էրդողանը ջիհադիստներին օգտագործել է Լեռնային Ղարաբաղում իր հանցագործությունն իրականացնելու համար. Անն Լոուրենս Պետել
Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Անն Լորանս Պետելը X-ի իր միկրոբոլոգում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը Իսրայելի վրա հարձակման և Արցախում 44-օրյա պատերազմին իր մասնակցությունն ընդունելու մասին։
«Էրդողանը, որը ցանկանում է հարձակվել Իսրայելի վրա, հանգիստ բացատրում է, որ դա արդեն արել է Լեռնային Ղարաբաղում։ Եվ իր հանցագործությունը կատարելու համար նա նույնիսկ ջիհադիստներին է օգտագործել»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը։