Իրանի զինված ուժերի հայտարարությունը՝ կապված Կատարում ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետՈւրիշներին խորհուրդ եք տալիս հեռու մնալ Սարգսյանից, ինչո՞ւ եք հայտնվում Հանրապետականի միջանցքներում«Հականիկոլական բողոքի ու ցասման ալիքն անկասելի է». Միհրան ՀակոբյանՑանկացած կրկնվող հարձակում կարագացնի ԱՄՆ-ի ներկայության փլուզումը Արևմտյան Ասիայում․ ԻՀՊԿՀՀ իշխանությունը, ոտնահարելով Արցախի ժողովրդի իրավունքը, ստացավ «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգըՃառագայթային իրավիճակը Հայաստանում` հունիսի 26-ի դրությամբԹեհրանը կպատժի նրանց, որ հարձակվել են Իրանի տարածքի վրա․ Իրանի ՊՆ նախարարը՝ ռուս գործընկերոջըԲայդենի նախկին օգնականը աջակցություն է հայտնում գործարար Սամվել ԿարապետյանինՊատերազմի աշխարհագրությունը մեծանում է, իսկ Փաշինյանը շարունակում է «ռմբակոծել» Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին. ՍուրենյանցՄեծ հանրահավաք. միավորվել Արցախի շուրջ եւ Արցախի հարցը դարձնել համահայկական օրակարգ20-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է բաժինՕտարերկրյա քաղաքական ու հասարակական գործիչները շարունակում են աջակցել Սամվել ԿարապետյանինԻրանը լայնածավալ գործողություն է սկսել՝ ուղղված Կատարում, Բահրեյնում և Իրաքում ամերիկյան բազաների դեմՀետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայությունումԿտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից․ ՓաշինյանԻրանը հարվածել է Իրաքում գտնվող ԱՄՆ ուժերինԻրանը հարվածներ է հասցնում Կատարին, 6 հրթիռ է արձակել ամերիկյան բազաների ուղղությամբՀայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամՔաթարն ու ԱՄԷ-ն փակում են իրենց օդային տարածքըԻնչ կորուստներ են ունեցել Իրանն ու Իսրայելը՝ պատերազմի մեկնարկից ի վերՀայաստանի ինքնիշխանությունը կարող է խաթարվել ոչ թե պատերազմով, այլ՝ կանխամտածված քաղաքականությամբԻրանը ցանկանում է դադարեցնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետԲաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը՝ ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունիցՍամվել Կարապետյան, սփյուռքը Ձեզ հետ է․ Մոսկվայի կենտրոնում Սամվել Կարապետյանի նկարն են փակցրելՄենք խոսում ենք ծիրանի մասին, դուք մեկնաբանում եք կարկանդակ․ Աննա Հակոբյանը մտահոգվել էԻրանը, ամենայն հավանականությամբ, առաջիկա ժամերին կհարձակվի ԱՄՆ ռազմական օբյեկտների վրաԶելենսկու դեմ մի քանի մահափորձեր են նախապատրաստվելՎահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՍթարմերը և Թրամփը քննարկել են Իրանի հետ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունըՓյունիկը հայտարարել է նոր ձեռքբերման մասին18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհինԼրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ վարչական հսկողության կիրառումը մերժվել է․ պաշտպանՉեխիայի փոխվարչապետին ներկայացվել են ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի առաջատար թվային լուծումներըՀՀ ԿԲ-ն կարող է խստացնել քաղաքականությունը Մերձավոր Արևելքի իրավիճակի պատճառով. ԵԱԶԲԱնցած 3 օրում գրանցվել է 42 ավտովթար, 3 մարդ մահացել է․ ամփոփում7 տարի է` համաներում չի եղել, քրեակատարողական հիմնարկներն էլ խիստ ծանրաբեռնված են. ԱբրահամյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատ քաղաքում, Երևանի որոշ հասցեներում հունիսի 25-ինԻ՞նչ անել, երբ հաստատվի, որ ճառագայթային ամպ է մոտենում․ Նիկոլայ ԳրիգորյանՀայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտումՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,686,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբԱՄՆ-ն տեղեկացել է Իրաքում և Սիրիայում ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումների նախապատրաստման մասինՓաշինյանն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցերՀուլիսի 24-ին լույս չի լինի
Ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետը
«Ոսկե ծիրան»-ի պատվո հյուրն է իրանական նոր կինոյի հիմնադիր դասականներից Ամիր ՆադերինՓաշինյանն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ. ՀՀ ԱԳՆ
Հայաստանում էսթետիկ ներարկումներ իրականացնողները վերջին տարիներին զգալիորեն ավելի երիտասարդներն են. հնարավոր ռիսկերՊետության հանցավոր անգործությունը` փաստերով. «ՀայաՔվեն»` Լոռիում (տեսանյութ)Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան ենթարկվել է հարձակման
Տեսանյութ

Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը. Փեզեշքիանը՝ Փաշինյանին (տեսանյութ)

Թեհրանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:

Հանդիպմանն Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հրավերն ընդունելու և աշխատանքային այցով Իրան ժամանելու համար: Մասուդ Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մասուդ Փեզեշքիանին ջերմ հյուրընկալության համար ու ևս մեկ անգամ շնորհավորել նրան ԻԻՀ նախագահ ընտրվելու առթիվ։ Վարչապետն ընդգծել է, որ Իրանի հետ բազմակողմանի համագործակցությունը մեր երկրի համար ունի կարևոր նշանակություն, որը խարսխված է փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա։

Մասուդ Փեզեշքիանը վերահաստատելով նախկինում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նշել է. «Մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմական և մշակութային սերտ առնչությունները հիմք են հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել զարգացնելու համար։ Մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով շարունակելու մեր երկխոսությունը և առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը»:

«Այն, որ այսօր ես այստեղ եմ, վկայում է Հայաստանի և ԻԻՀ-ի միջև ամենաբարձր մակարդակով հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու մեր հանձնառությունը»,- նշել է վարչապետ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները՝ միտված տարածարջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը:

ԻԻՀ նորընտիր նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ հետևողական ջանքերը։

Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը, հավելել, որ իրանական կողմը ևս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրանական կողմի ներգրավվածությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, մասնավորապես, Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման գործում։ Ընդգծվել է նաև Հայաստան-Իրան սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը:

Հայաստանի և Իրանի ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, նաև անդրադարձել են առողջապահության, նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի:

Մասուդ Փեզեշքիանն նշել է, որ մասնավոր այցով եղել է ՀՀ-ում և մեր երկրից ու ժողովրդից ունի ջերմ տպավորություններ: Զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները:

Նշենք, որ նախքան այդ, Փաշինյանը հանդիպել է նաև Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեիի հետ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ աշխատանքային այցի շրջանակում Փաշինյանը կմասնակցի Իրանի նախագահի երդմնակալության պաշտոնական արարողությանը: