Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնատար անձը, դպրոցի տնօրենն ու տեղակալը. Sputnik Արմենիա Հայաստանում Կանադայի դեսպանը ամուսնացել է հայ դերասանուհու հետ Մեր անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր. Փաշինյան Էքսկավատորը կողաշրջվել է և հայտնվել փոսում․ վիրավոր կա Հայկական և ռուսական եկեղեցիները պետք է լինեն եղբայրական հարաբերությունների առաջնագծում. Աջապահյան ՍԴ նախագահն առանձնազրույց է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանի հետ Աբովյան, Չարենցավան քաղաքներում ու հարակից գյուղերում ջուր չի լինի ԱԺ պատգամավորները գործուղվում են Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու Կապան-Քաջարան ճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ տուժածներ կան Կոնգրեսականը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին զանգահարել ՊուտինինՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում ծանոթացել է ռազմաբժշկական հոսպիտալների հնարավորություններին «Կարևոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց բոլոր իրավունքները»․ ՄԻՊ «Մի ամբողջ բանակով եք ման գալիս», «Ձեր նախկին կուսակիցը զենքով կոտորել է ԱԺ-ն». Խամոյան VS Փաշինյան (տեսանյութ) Ադրբեջանը, վավերացնելով ՄԻ եվրոպական կոնվենցիան, խախտեց հայության հսկայական զանգվածների իրավունքները Կրեմլը Թրամփին և Հարիսին կոչ է արել «հանգիստ թողնել Պուտինի անունը»ԵՄ-ի հետ մերձեցման և վիզայի չեղարկման բանակցությունները ՀՀ-ի որոշումն է և չի քննարկվել Մոսկվայի հետ Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում Եվրամիության դեսպան ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ ԱԳ փոխնախարարին ՀՀ-ում ոստիկանների թիվը եռապատկենք, տանենք բոլոր հիմնարկներում բաժիններ բացենք, սե՞նց կլինի (տեսանյութ) ՀրազՋԷԿ-ում վիրավորված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու վիրահատությունը բարեհաջող է անցել «06»-ը, մի քանի մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում. վարորդը տեղում մահացել է ՀՀ Սահմանադրությամբ մենք տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանի նկատմամբ. Փաշինյան (տեսանյութ) Սեպտեմբերի 12-ին Աջափնյակի մի քանի փողոցներում ջուր չի լինիՕկուպացված Արցախից բռնի տեղահանված մոտ 1000 երեխա կմեկնի ՀունգարիաԱգարակաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակները. ՆԳՆ Մտահոգիչ և անթույլատրելի է մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող եղանակով շինությունների ապամոնտաժումը. ՄԻՊԱրշակունյաց պղոտայում 3 մեքենա է բախվել. «Mercedes»-ը շրջվել է (լուսանկարներ)Առանց թույլտվության ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով զգայուն ապրանքատեսակներ արտահանելու դեպքում կսահմանվի պատասխանատվություն«Մեգա Թրեյդ» ընկերությունը տուգանվել է 13 միլիոն 88 հազար դրամի, «Ֆլեշ» և «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերություններից յուրաքանչյուրը` 10 միլիոն դրամի չափով. ՊԵԿ Մինասյանը, ԵՄ դեսպանն ու ՄԻՊ-ը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ում վերակառուցված մասնաշենքերի բացմանըՍեպտեմբերի 12-ից Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ
Կալանավորվել է «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Վահագն Ավագյանը
ՀՀ քաղաքացիներն իրենց տվյալներում գրում են Ադրբեջան՝ մտածելով, որ այդպես ապաստան ավելի հեշտ կստանան․ նման դեպքեր շատ կան․ Արարատ ՄիրզոյանՔամալա Հարիսի թիմը գոհ է մնացել Թրամփի հետ բանավեճիցԴոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն ևս թանկացել էՄետրոպոլիտենում հերթեր են, անցումներից միայն մեկն է աշխատում ժետոնով. մեդիափորձագետն ահազանգում է՝ մարդկանց ամեն մի տեղաշարժը անվանական գրանցված էՊետական գույքի կառավարման կոմիտեն 2 միլիոն 14 հազար դոլարի նոր մեքենաներ է գնելԱյս փուլում արձանագրում ենք մասնակի հաղթանակ, ի վերջո հասնելու ենք Ավետիք Չալաբյանի արդարացմանը. փաստաբան Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժինՄիրզոյանն ու Մորատինոսը քննարկել են ՄԱԿ-ի կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցերԿԸՀ-ն գրանցել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնությունը«Հերթական շենքի պայթեցումը. տարածքում ո՛չ շտապօգնության մեքենա կա, ո՛չ էլ փրկարար ծառայության ավտոմեքենա». «Ազգային ճակատ» (տեսանյութ)Ռուսաստանն ու Թուրքիան սպասում են Պուտինի այցին Անկարա. ՊեսկովՍեպտեմբերի 13-ին բնություն կարձակվի «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը
Ջավախքում կայծակի հարվածից մարդ է մահացել
Նոր մանրամասներ՝ «Հրազդան ՋԷԿ»-ի մետաղաձուլարանի պայթյունից
ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անցկացնում կառավարության հետ հարցուպատասխանից առաջ
Մոսկվան հավատարիմ է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. Շոյգու
18 տարեկանը ամուսնության նվազագույն շեմ սահմանող նախագիծն ընդունվեց ամբողջությամբ՝ առանց բացառությանՀայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության բազմազանեցման տեսանկյունից կարևոր է Ճապոնիայի հետ երկկողմ օրակարգի զարգացումը. Արմեն Գրիգորյան
Հասարակություն

«Չաղ Ռուստամը» ոստիկանի համազգեստ է ձեռք բերել «Ֆազի» սպանության համար․ ինչպես է իրագործել պլանը

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, Երևանի Շինարարներ փողոցում տեղի ունեցած՝ 43–ամյա տղամարդու՝ Սերգեյ Գրիգորյանի  սպանության և 35–ամյա Բ․Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ՝ Երևան քաղաքի Շինարարներ փողոցում, միմյանց բախված վիճակում, կայանված են հայտնաբերվել էին «LAND CRUISER», «TOYOTA CAMRY», «OPEL ASTRA» և «TOYOTA COROLLA» մակնիշների  ավտոմեքենաներ:

«LAND CRUISER» մակնիշի ավտոմեքենայի առջևի և հետևի հատվածներում հայտնաբերվել էին կրակոցի հետևանքով առաջացած վնասվածքներ, իսկ սրահում՝ արնանման նյութի հետքեր: «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկի հատվածում, ինչպես նաև դեպքի վայրում հայտնաբերվել էին «ոստիկանություն» գրառմամբ, ռազմամթերքի համար նախատեսված բաճկոն, հեռադիտակ, բենզինով լցված տարաներ, ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված փամփուշտներով, 2 հատ ռադիոկապ, տարբեր տրամաչափի բազմաթիվ  պարկուճներ և փամփուշտ:

Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ նախաքննության հետագա իրականացումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությանը։

Նախաքննական մարմնի կողմից իրականացված հսկայածավալ ապացուցողական և վարութային, ինչպես նաև Ոստիկանության ծառայողների կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են սպանության էական հանգամանքներ։

Մասնավորապես քննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ դեռևս 2020 թվականից անձնական հարցերի շուրջ առաջացած վեճի, այնուհետև  2021թ. հունվարի 13-ին Երևան քաղաքի Դավիթ-Բեկի փողոցի 109/10 հասցեում գտնվող «Թոխմախի» գերեզմանատան ավտոկայանատեղիում 36-ամյա անձի՝ Ռ․Ստեփանյանի և  նրա կողմնակիցների ուղղությամբ կրակոցներ արձակվելու պատճառով թշնամական հարաբերություններ են ձևավորվել մինչ այդ մտերիմ, «Ֆազ» մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի և Կոտայքի մարզի 36-ամյա բնակիչ, «Չաղ Ռուստամ» մականունով հայտնի Ռ․Ստեփանյանի միջև։ Դրա հետևանքով հետագայում վերջիններիս մտերիմների մասնակցությամբ տեղի են ունեցել մի շարք միջադեպեր, այդ թվում՝ զենքի գործադրմամբ, որոնց կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Ձևավորված թշնամական հարաբերություններից ելնելով՝ Ռ․Ստեփանյանը, Սերգեյ Գրիգորյանին դիտավորությամբ սպանելու նպատակով, իրեն մտերիմ երեք անձանց՝ Ա․ Կյուրեղյանի, Հ.Սահակյանի և Սու․Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել 7.62մմ տրամաչափի «AK 103» մոդելի, հրազեն հանդիսացող ինքնաձիգ և համապատասխան փամփուշտներ։

Հանցանքի կատարումը հեշտացնելու, անվրեպ իրականացնելու, հնարավոր հետքերը թաքցնելու համար նրանք ձեռք են բերել նաև անհրաժեշտ առարկաներ՝ հեռադիտակ, ձեռնոցներ, դիմակներ, ոստիկանության համազգեստ, ռադիոկապի սարքեր, լապտեր, կեղծված համարանիշներ, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենա՝ դրա վրա փակցնելով կեղծ համարանիշներ՝ նախապես հեռացնելով ավտոմեքենայի նույնականացման համարները:

2024թ. հունիսի 11-ին նրանք մի քանի անգամ հանդիպել են Կոտայքի մարզում գտնվող, Ռ․Ստեփանյանին պատկանող առանձնատանը։ Վերջինիս և Ա․Կյուրեղյանի հետ, որպես կազմակերպիչների, ունեցած պայմանավորվածություններն իրագործելով՝ խմբի մյուս երկու անդամները՝ Հ․Սահակյանը և Սու․Գրիգորյանը, իրենց հետ վերցնելով հանցակիցների հետ ապօրինի կերպով ձեռք բերված, լիցքավորված ինքնաձիգը, հեռադիտակը, երկու զույգ ձեռնոցներ, երկու դիմակ, ոստիկանության երկու համազգեստ, ռադիոկապի երկու սարք, լապտեր, կեղծված հաշվառման համարանիշներով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով, ժամը 21:00-ի սահմաններում, Ռ․Ստեփանյանի տնից ուղևորվել են Երևան քաղաք։

Սերգեյ Գրիգորյանի սպանությունն իրագործելու համար հարմար պահ և նպաստավոր տեղ գտնելու նպատակով Հ․Սահակյանը և Սու․Գրիգորյանը հետապնդել են նրան: Ժամը 23:15-ի սահմաններում Սերգեյ Գրիգորյանն ընկերների ուղեկցությամբ դուրս է եկել Երևան քաղաքի Շինարարների փողոցի 25 հասցեում գտնվող բուքմեյքերական գրասենյակից, նստել մայթեզրին կայանված իրեն պատկանող «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղին ու պատրաստվել հեռանալ այդտեղից: Ավտոմեքենայի առջևի աջ նստատեղին նստել է նրան ուղեկցողներից Բ․Ս․-ն:

Նկատելով, որ Սերգեյ Գրիգորյանը պատրաստվում է հեռանալ տվյալ վայրից՝ Հ.Սահակյանը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան կտրուկ վարելով առաջ, շրջանցել է Սերգեյ Գրիգորյանի ավտոմեքենան հետևից ուղեկցող, փողոցի բանուկ մասը մասնակի փակած ավտոմեքենան, ձախ կողմից շրջանցել նաև Սերգեյ Գրիգորյանի վարած ավտոմեքենան, կտրուկ կանգնել դրա առջի հատվածում՝ արգելափակելով առաջընթացը: Նույն պահին հիշյալ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի հետևի աջ նստատեղին նստած Սու․Գրիգորյանը ինքնաձիգից, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով, բազմաթիվ կրակոցներ է արձակել Սերգեյ Գրիգորյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս գլխի և մարմնի տարբեր հատվածներում ստացել է կյանքի հետ անհամատեղելի բազմաթիվ հրազենային վնասվածքներ, իսկ Բ․Ս․-ն՝ պարանոցի շրջանի բեկորային վնասվածք:

Հանցանքի կատարումն ավարտելուց անմիջապես հետո Հ․Սահակյանը և Սու․Գրիգորյանը, չկարողանալով դեպքի վայրից հեռանալ իրենց ավտոմեքենայով, այլ ավտոմեքենաներին բախված լինելու պատճառով, թողնելով այն դեպքի վայրում, դիմել են փախուստի՝ ճանապարհին տարբեր տեղերում գցել ինքնաձիգը, իրենց հագին եղած ոստիկանության համազգեստները, դրանցից մեկի գրպանում առկա փամփուշտներով լիցքավորված փամփշտատուփը, լապտերը, ռադիոկապի երկու սարքերը, դիմակներն ու մեկ զույգ ձեռնոցը։ Ապա փախչելով տարբեր ուղղություններով՝ այնուհետև երկուսն էլ միմյանցից առանձին գնացել են 36-ամյա անձին պատկանող, Կոտայքի մարզում գտնվող տուն, որտեղ նրանց սպասել է Ա․Կյուրեղյանը, իսկ քիչ անց միացել է նաև Ռ.Ստեփանյանը: Ավելի ուշ խմբի՝ հանցագործությունը կատարած երկու անձինք, «Զվարթնոց» օդանավակայանով հատելով ՀՀ սահմանը, մեկնել են ՌԴ:

Պարզվել է, որ Ա․ Կյուրեղյանը ողջ ընթացքում կազմակերպել է Սու.Գրիգորյանի և Հ.Սահակյանի տարբեր տեղաշարժերը, անհրաժեշտ գնումների կատարումը, գործողությունները։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող մարմինը միջնորդություններ է ներկայացրել դատախազին՝ Ռ.Ստեփանյանի և Ա․Կյուրեղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 335-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Հ.Սահակյանի և Սու․Գրիգորյանի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, 44-155-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով, 335-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Ոստիկանությանը հանձնարարվել է կալանքի հարցը քննարկելու համար, դատարան ներկայացնելու նպատակով, նշված 4 անձանց ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։ Կատարված միջոցառումների արդյունքում՝ հանցագործության կազմակերպման համար մեղադրվող Ռ․Ստեփանյանը և Ա․Կյուրեղյանը  ձերբակալվել են։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Խմբի մյուս երկու անդամներին հայտնաբերելու ուղությամբ միջոցառումները շարունակվում են։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: