Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել «Խորհրդավոր ընթրիքի» ծաղրանմանակման համար (տեսանյութ)
Փարիզի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները ներողություն են խնդրել խաղերի բացման արարողության ժամանակ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքի» ծաղրանմանակման համար։
Կազմակերպիչների ներկայացուցիչ Աննա Դեսկամպսը մամուլի ասուլիսում ներողություն է խնդրել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Բացման արարողության գեղարվեստական ղեկավար Թոմաս Ջոլին ասել է, որ կրոնական սադրանքը չի մտնում իր ծրագրերի մեջ։