Փարիզ-2024․ ամերիկացի հեծանվորդուհին երեք անգամ ընկել է Օլիմպիական խաղերի մրցավազքի ժամանակ
Ամերիկացի հեծանվորդուհի Թեյլոր Քնիբը երեք անգամ ընկել է 2024 թվականի Փարիզում ընթացող Օլիմպիական խաղերի մրցավազքի ժամանակ: Հարկ է նշել, որ մրցումը տեղի է ունեցել թաց ուղու վրա։
Մրցույթի հաղթողից 3 րոպե 25 վայրկյան ընդմիջումով ամերիկուհին զբաղեցրեց 19-րդ տեղը։ Ավստրալիայի ներկայացուցիչ Գրեյս Բրաունն իր կարիերայում առաջին անգամ նվաճեց օլիմպիական ոսկին՝ 39 րոպե 38,24 վայրկյան արդյունքով։ Արծաթե մեդալը բաժին հասավ բրիտանացի հեծանվորդուհի Աննա Հենդերսոնին, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ ամերիկուհի Քլոե Դիգերտին :
Աղբյուրը՝ Armsport.am: