Հուլիսի 27-ին Օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ՝ 3 մարզաձևում
Հայ օլիմպիականները սկսում են պայքարը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկած 33-րդ ամառային Օլիմպիակամ խաղերում։ Հուլիսի 27-ին Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ 3 մարզաձեւում։
Պայքարի մեջ կմտնեն հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը եւ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը։
Հուլիսի 27-ին Երեւանի ժամանակով 13:00-ին կմեկնարկի լողորդ Վարսենիկ Մանուչարյանը։ Նա կմասմակցի 100 մետր բաթերֆլայ ոճի կանանց որակավորման փուլին։ Անցկացման վայրը՝ «Փարի Լա Դեֆանս» մարզապալատ (Paris La Defense Arena)։