Փարիզում մեկնարկել է Օլիմպիական խաղերի բացումը
Փարիզում մեկնարկել է 2024 թվականի Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, որն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է Առաջին ալիքի եթերում: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Դրոշների շքերթն իրականացվել է Սեն գետի վրայով. մասնակից երկրների պատվիրակները նավերով անցել են 6 կմ տարածությունն ու ողջունել ներկաներին:
ՀՀ դրոշակակիրները բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանն են: