Իզգոյի կարգավիճակում գտնվող Արսեն Թորոսյանին պատժի փոխարեն՝ պաշտոն․ «Հրապարակ»«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն. կան փակ ճանապարհներ 700 հազար դրամ 100 շապիկի և 100 հազար՝ 10 շարֆի համար․ ո՞ւմ համար են իշխանությունները նման ճոխ գնումներ անում. «Ժողովուրդ»Փարաքարում որքանով կկրկնվի Գյումրու սցենարը. ընտրությունների հետքերով. «Ժողովուրդ»Սարիկ Մինասյանը՝ Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, Դավիթ Առուշանյանը՝ Շիրակի մարզպետժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՍիրիան ավելի քան 60 տարի կառավարող կուսակցությունը դադարեցրել է իր գործունեությունըՊլանային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում դեկտեմբերի 16/17-ինՆԱՏՕ-ն կարող է միջուկային զենք փոխանցել Ուկրաինային. The National InterestՊրեմիերա․ Բրյունետ - «Superstar Illness»Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվելԻնչ են քննարկել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները՝ հայ-թուրքական սահմանին․ Ռուբինյանը մանրամասներ է հայտնել«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն կներկրի Euro 5 բնապահպանական ստանդարտին համապատասխան միջին դասի 171 ավտոբուսՎահագն Խաչատուրյանն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին Շուրջ 1500 կենսունակության ավարտին մոտ և տապալման ենթակա ծառ է հեռացվել մայրաքաղաքի փողոցներիցՎանաձոր-Ստեփանավան ճանապարհին բախվել 3 մեքենա․ 8 հոգի տեղափոխվել է ԲԿԲայց էս ՔՊ-ն ու հատկապես իր «գաղափարախոսները» ինչ գանձ են, չէ՞, թշնամու համար. Սևակ ՀակոբյանՄհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների հերթական նիստինԵրթևեկության փոփոխություն՝ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկումԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Սան Ֆրանցիսկոյում մասնակցել է Սփյուռքի համաժողովինՈչ թե գնդակահարության պատ, այլ հաղորդում ծանր հանցագործությունների մասին. Հայկ ԴեմոյանԿայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումԿԳՄՍ նախարարը Հունաստանի դեսպանի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարներըՍուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինԾանրամարտի ԱԱ. Հակոբ Մկրտչյանը հրաժարվել է մասնակցել պայքարինՎանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բախվել են մեքենաներ. կան տուժածներԵՄ դիտորդական առաքելությունը նշել է սահմանամերձ շրջաններում 4,000-րդ պարեկությունըՈ´չ Ռուսաստանը, ո´չ աշխարհաքաղաքական մյուս դերակատարները` ԱՄՆ-ն, ԵՄ-ն, որևէ լուրջ քայլ չձեռնարկեցին` կանխելու Արցախի բլոկադան և բռնի տեղահանությունը․ Տիգրան ԱբրահամյանՃանապարհի մերկասառույցի պատճառով Արտաշավանում բախվել են «BMW»-ն, «ՎԱԶ 2121»-ը, «Opel»-ը և «MAN» բեռնատարը․ ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի«Հարկատուների գումարով գործող, «հանրային» կոչվող հեռուստատեսությունից պահանջում ենք տրամադրել եթեր՝ մեծ հնչեղություն ունեցող հարցի բարձրաձայնման համար»․ «Միասին» շարժումՆոյեմբերի դրությամբ Հայաստանում 14,9 %-ով թանկացել է սուրճը, 2,5%-ով նվազել են հագուստի և կոշիկի գները. ՎԿԱննա Մարտիկյանն ազատվել է Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնիցԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ նոյեմբերին ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի ցանկըՍպիտակում, Դիլիջանում, Աշտարակում և այլ քաղաքներում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ճանապարհներին
ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ՀՀ-Թուրքիա սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ
Գորիս քաղաքի «Դիտակետ» կոչվող տարածքից քաղաքացի է ընկել և մոտ 50 մ գլորվել ներքևԵթե ՄԱԿ, ԵԱՀԿ և մյուս միջազգային հարթակներում չեք խոսում այս ամենից, ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսացածը. ՔոչարյանԵրևանում թալանել են Բրյուսովի անվան համալսարանի դասախոսի տունը, հափշտակել են խոշոր չափի գումարԱդրբեջանցիներն Ամարասի վանական համալիրը ներկայացնում են աղվանական. «Գեղարդ» հիմնադրամՄեր տարածքաշրջանում զանգվածային ոճրագործության ականտեսը եղանք ոչ միայն շուրջ 110 տարի առաջ Հայոց Ցեղասպանության պարագայում, այլև բառացիորեն անցյալ տարի. ՄիրզոյանԻսրայելական մամուլ. «Մեր առջև արդեն Իրանն ու Ռուսաստանը չեն, այլ Թուրքիան է»Կառավարությունը կփորձի անհույս վարկ ունեցող 218 հազար մարդուց օգնել միայն 131 հազար աշխատանք ունեցողներինՌուսաստանը պատրաստում է «Օրեշնիկ»-ով հարված հասցնել առաջիկա օրերին. ՊենտագոնՀանրային իրազեկման, պատրաստվածության և կարողությունների զարգացման միջոցով դիմակայունության բարձրացում. աշխատաժողով Շիրակի մարզում (տեսանյութ)Դպրոցական առարկայական օլիմպիադաները կանցկացվեն 3 փուլով՝ դպրոցական, մարզային, հանրապետականԱրմավիրի մարզի Ոսկեհատի միջնակարգ դպրոցը վերակառուցելու համար 3 մլն դոլարի դրամաշնորհ կհատկացվիԱրգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվիԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկումԵրեկվա կուսակից ընկերոջը «հnւմ-հnւմ nւտում» ու չեն գիտակցում՝ վաղն իրենք են հայտնվելու նույն ցեխի մեջԴոլարի և եվրոյի փոխարժեքները կայուն են
Տեսանյութ

Երևանում անմխիթար վիճակում գտնվող շուրջ 3 տասնյակ հուշարձան-շենքերի սեփականատերերը կամ անհայտ են կամ նրանց գտնվելու վայրն է անհայտ (տեսանյութ)

 Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանության նպատակով Երևանի քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ մեկնարկել է նոր գործընթաց՝ հուշարձան-շենքերի սեփականատերերին գտնելու և շենքերը վերականգնելու համար:

Երևանի քաղաքապետարանից՝ հիշեցնելով Տիգրան Ավինյանի խոսքերը, որ քաղաքում կան հուշարձան-շենքեր, որոնք անտերության են մատնված, չեն շահագործվում, կոտրված պատուհաններով են, և այստեղ քաղաքապետարանն անելիք ունի

Քաղաքապետի խոսքով՝ Երևանում այսօր անմխիթար վիճակում գտնվող շուրջ 3 տասնյակ հուշարձան-շենքերի սեփականատերերը հայտնի չեն կամ էլ նրանց գտնվելու վայրը պարզ չէ: Հիմնականում, դրանք 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի, երևանցիների շրջանում հայտնի սև շենքերն են: Դրանք տարբեր բնույթի խնդիրներ ունեն. մի մասը վթարային է, մի մասը լքված է, մի մասն էլ ոչ պատշաճ է օգտագործվում:

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն սահմանված են հուշարձանների սեփականատերերի պարտականությունները: Այդ պարտավորությունների մեջ է մտնում հուշարձանների պահպանության և անվթարության ապահովումը: Այդ հարցով սկսել ենք քաղաքապետարանի հետ համատեղ նախաձեռնություն»,- նշել է ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների վերականգնման բաժնի պետ Հրանտ Հովսեփյանը:

Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը համագործակցում է նաև կադաստրի կոմիտեի և ՆԳՆ-ի հետ, որպեսզի կարողանան վերհանել սեփականատերերին կամ նրանց գտնվելու վայրը և ապահովել նրանց կողմից հուշարձան շենքերի պահպանության այն պարտականությունը, որ սեփականատերերի վրա դրված է օրենքով, ինչպես նաև ավագանու որոշմամբ սահմանված ամրապնդման, վերականգնման և պահպանման աշխատանքների իրականացումը»:

Բոլոր սեփականատերերին ուղարկվել են ծանուցումներ իրենց ստանձնած պարտավորությունների կատարման մասին: Արձագանքել են մեկ-երկուսը և պատրաստակամություն հայտնել ապահովելու շենքերի պահպանությունը: Որոշ դեպքերում ծանուցումները պարզապես տեղ չեն հասնում. սեփականատերերը, որոնք ֆիզիկական ու իրավաբանական անձինք են, արտերկրում են: Սեփականատերերի կողմից իրենց վրա դրված պարտականությունները չիրականացնելու դեպքում օրենսդրությունը նախատեսում է վարչական տուգանքների կիրառում:

 

«Քաղաքապետարանը ներկայումս նախաձեռնել է նաև մեկ այլ գործընթաց ՝ «Երևանի տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները, որոնք ի թիվս այլ կարգավորումների, այս ոլորտում ևս նախատեսում են կարգավորումներ՝ մասնավորապես նպատակ ունենալով ստեղծել այնպիսի նոր իրավական դաշտ, որտեղ հնարավոր կլինի համայնքի կողմից միջամտել և իրականացնել շենքերի պահպանությունն այն դեպքերում, երբ դա չանեն սեփականատերերը՝ հաշվի առնելով, որ այդ շենքերը հանդիսանում են ոչ միայն նրանց սեփականությունը, այլև քաղաքի և պետության պատմամշակութային ժառանգությունը: Այնուհետ, ակնկալում ենք կրած ծախսերը ստանալ սեփականատերերից: Էապես կավելանան նաև վարչական տույժերը: Դրանք կհասնեն ընդհուպ շատ մեծ չափերի» ,- ասել է Սոնա Թևանյանը:

Քաղաքը պետք է ամեն ինչ անի՝ պահպանելու Երևանի պատմամշակութային ժառանգությունը: Օրենքը նախատեսում է նաև հնարավորություն՝ դատական կարգով սեփականատերերից անտնտեսվար պահվող հուշարձան շենքերի հետվերադարձ։

Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ օրենքի նոր նախագծով շատ չոր և կոշտ մեթոդներ են նախատեսվում հուշարձան-շենքերի պահպանման ու կանոնների խախտման դեպքում, և այդ կանոնները չպահպանելը սեփականատերերի համար շատ դառը հետևանքներ է ունենալու: Նրա խոսքով՝ հուշարձան-շենքերի նկատմամբ նախագծային շեղումներն ուղղակի հանցագործություն են, և այդ շեղումների վերացումը սեփականատերերի պարտավորությունն է. այդ պարտավորությունը պետք է պահպանվի, այլապես՝ կպարտադրվի:

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության հուշարձանների վերականգնման բաժնի պետ Հրանտ Հովսեփյանի վստահեցմամբ՝ նպատակը ոչ թե սեփականատերերից գույքի բռնագանձումն է կամ դրա հնարավորության ստեղծումը, այլ, որպեսզի նրանք կատարեն իրենց պարտականությունները: Նա լիահույս է, որ այս գործընթացը շուտով արդյունքներ կգրանցի:

Ամրակայում, նորոգում, վերականգնում ու պահպանում: Պատմամշակութային շենքերը պետք է ոչ միայն արտաքինից լինեն բարեկարգ, այլև ներսից: Մինչդեռ այսօր որոշ շենքեր գտնվում են պարզապես վթարային վիճակում: