Մի շարք հասցեներում լույս չի լինիՊլանային ջրանջատում Լոռու և Տավուշի մարզերում դեկտեմբերի 16/17-ինԱնահիտ Մանասյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով միջազգային հանձնաժողովի (ICMP) գլխավոր տնօրեն Քեթրին ԲոմբերգերինՏեղեկատվության արագ և անվտանգ փոխանակման նպատակով Հայաստանը Եվրոպոլում կունենա կապի ներկայացուցիչԵթե անհատական շարժունակության միջոցը կահավորված չէ արագությունը չափող սարքավորումով, կկիրառվի տուգանք. ՆԳՆՀՖՖ-ն Մխիթարյանին և Բարսեղյանին առաջադրել է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթումԵվրո-2026. Հայաստանի թիմը պատրաստվում է Դանիայի դեմ խաղին (տեսանյութ)«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները ՁՊՎ-ից հիմնարկ վերադարձված կալանավորված անձի մոտից հայտնաբերել են բջջային հեռախոսՀանրապետությունում դեկտեմբերի 14-ին, 16-18-ին սպասվում է քամու ուժգնացումՎահագն Խաչատուրյանն ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա կապակցությամբ ընդունել է Ռումինիայի դեսպանինԱՍՀ նախարարը կարևորել է ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի պատրաստակամությունը
Օրբելի փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Ողբերգական ավտովթար՝ Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհՀայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար
Ռուսաստանում «Viber»-ի հասանելիությունը սահմանափակված է
Ես ոչ մի տեղ չեմ գնալու. Սալոմե Զուրաբիշվիլին չի պատրաստվում լքել նախագահական պալատըՔննվող քրեական վարույթներով քաղաքացիներին վերադարձվել է 475 տրանսպորտային միջոց և առնվազն 119 այլ գույքՁյուն, բուք, մերկասառույց և մառախուղ է Հայաստանի որոշ ճանապարհներին«Ագարակ» պատմամշակութային արգելոցում ավարտվել են 2024 թվականի համար նախատեսված հատվածների վերականգնման աշխատանքներըԿադրային վերադասավորումներ են լինում. Դավիթ ԽուդաթյանԱյսօր գիշերային երկնքում կդիտվի Գեմինիդների ասուպային առատ հոսք. այն կդիտվի նաև ՀայաստանումԼոռիում թnւնավnրմամբ ընտանիքի անդամներ են տեղափոխվել հիվանդանոցԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը կանցկացվի Ալմաթիում
Ոչ սպանդանnցային ծագման մսի առգրավման և ոչնչացման մասին իրականացվել են իրազեկման աշխատանքներ. ՍԱՏՄ
Գեղարքունիքի մարզում շտապօգնության մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի ու բախվել «Mercedes»-ի. երկու վարորդներն ու բուժքույրը տեղափոխվել են հիվանդանոցԿոստանյանը շեշտել է ցեղասպանությունների կանխարգելման հարցում քաղաքական կամքի կարևորությունըՏոն, որ քիչ ժողովուրդների է հասու (լուսանկարներ)«ՔՊ-ական հակում ունեցողներին կաշառելու ձև է»․ Բագրատյանը հիշեցնում է՝ բյուջեն բոլորինն է, իշխանությանը ոչ ոք իրավունք չի տվել հանրային միջոցները ծախսել մի հատուկ սոցիալական խավի բարեկեցության վրաԼարսը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համարԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքների, այդ թվում՝ էներգակիրների միասնական շուկա ստեղծելու տրամաբանությամբ. ՓաշինյանՔաղցրաշեն-Նարեկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ
Դիմումիս համաձայն ազատվել եմ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից․ Գոռ Աբրահամյան
Ոստիկանության անընդունելի վարքագիծը. երկխոսություն՝ բռնության փոխարեն․ Սուրեն ՍուրենյանցՊատրաստվում ենք խաղաղության. ՈՄԱ (տեսանյութ)Մեկ օրում՝ 12 պատահար․ 1 մարդ զոհվել է, 26-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՄի՛ արհամարհեք վանաձորցուն, չունեք այդ իրավունքը․ հնարավորինս շուտ պետք է կազմակերպվեն ավագանու արտահերթ ընտրություններ. Վահե Դոխոյանը՝ ՏԿԵ նախարարինՄԻՊ-ի աշխատակազմը հյուրընկալել է Երևանի թիվ 76 հիմնական դպրոցի աշակերտներինՄիջազգային դատարանները միակ գործքներն են, որոնք ունենք՝ անվտանգություն ու խաղաղություն սահմանելու համար․ Եղիշե ԿիրակոսյանԿառավարությունը մոտ 4 անգամ կկրճատի պարտքդ, եթե աշխատես. ԳաբրիելյանՆիկոլ Փաշինյանն անդառնալիորեն խզել է կապն իրականության հետ․ Սամվել ՖարմանյանՕդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանաԴոլարն ու եվրոն շարունակում են էժանանալՈ՞վ կնշանակվի դատախազի տեղակալ՝ Սրբուհի Գալյանի փոխարեն. բաց մրցույթ է հայտարարվելՔննարկվել է ուղևորների և բեռների վերահսկողությունը սահմանային կետում․ նախանշվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը (տեսանյութ)Հայաստանի վիշապաքարերը՝ համաշխարհային ժառանգություն. ներկայացվել է զեկույցԿկայանա «Արցախ» կամերային նվագախմբի առաջին համերգըԲենիամին Նեթանյահուն խոսել է Իրանի հետ խաղաղության մասինՆԳՆ փրկարար ծառայությունում աշխատանքային խորհրդակցություն է տեղի ունեցել Աբովյանում 40-ամյա տղամարդը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ դանակահարել է 19-ամյա երիտասարդիԲախվել են ՀՀ ՊՆ համարանիշներով «UAZ Patriot»-ն ու 2 «Opel»-ները. կա 3 վիրավոր
Մշակույթ

Գեղարքունիքում հայտնաբերվել է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսին թվագրվող դամբարանադաշտ (լուսանկարներ)

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ և Արտանիշ բնակավայրերի միջակայքում գտնվող «Արտանիշ-9» հնավայրում շարունակված հնագիտական պեղումները, որոնք ընթացել են 2024 թվականի հուլիսից, հետաքրքիր ու նոր բացահայտումներ են տվել՝ լրացնելով ու հարստացնելով 2020-2023 թվականներին  իրականացված պեղումների արդյունքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է հնագիտական արշավախմբի անդամ, հնագետ Հասմիկ  Սիմոնյանը, պեղումներն իրականացվել են ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հալեի Մարտին Լյութերի անվան համալսարանի հետ համատեղ՝ Արսեն Բոբոխյանի եւ Ռենե Կունցեի համաղեկավարությամբ։  

Պեղումները և իրականացված գեոֆիզիկական աշխատանքները տվել են չափազանց կարևոր արդյունքներ ու տեղեկություններ Սևանա լճի հյուսիսարևելյան ափին՝ Արտանիշի թերակղզում, մեզանից շուրջ 5 հազար տարի առաջ հիմնադրված ու շուրջ երկու դար գործող բնակավայրի մասին։ Հնավայրում բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղի և դամբարանադաշտ, որը թվագրվում է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակի առաջին կեսով:  

«Սեւանա լճի հյուսիսային եւ հյուսիսարևելյան ափի հնագիտական հուշարձանները բավականին քիչ են ուսումնասիրված, ու այս առումով մեր արշավախմբի բացահայտումները չափազանց կարևոր արժեք ու նշանակություն են ձեռք բերում։ Մեր արշավախումբը 2015 թվականին հետախուզական աշխատանքներ իրականացրեց այս բլրի տարածքում՝ հայտնաբերելով չափազանց կարեւոր ու հարուստ հնագիտական նյութեր պարունակող «Արտանիշ 9» հնավայրը, որի պեղումները սկսեցինք 2020 թվականից։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարվա ընթացքում կատարված պեղումները տվել են հիանալի արդյունքներ։ Պետք է շեշտել, որ  սա առայժմ Սևանա լճի հյուսիսարևելյան ափին պեղված միակ հնավայրն է, որը պատկանում է կուրարաքսյան մշակույթի վերջին փուլին, որը թվագրվում է Քրիստոսից առաջ 3-րդ հազարամյակով։ Պեղումները փաստում  են, որ բնակավայրի կացարաններն ունեցել են կլոր հատակագիծ, քարե հիմք և կավածեփ հատակներ: Կացարաններից մեկի կենտրոնում բացվել է նաև կավաշեն օջախ: Բավականին լավ են մնացել պատերը, որոնց պահպանված բարձրությունը հասնում է մինչեւ 1 մետրի:  Ձեռք բերված տվյալները փաստում են, որ սկզբից բնակեցվել է բլրի արևմտյան հատվածը, հետո այն աստիճանաբար ընդարձակվել ու հասել է մինչև արևելյան հատված։ Բնակավայրը գործել է Քրիստոսից առաջ  28-26-րդ դարերում, որից հետո այն լքվել է։ Մեր կարծիքն այդպիսին է առայժմ, քանի որ այստեղ դեռ չենք հայտնաբերել կրակի, ավերածությունների կամ թշնամական հարձակումների հետքեր։ Իսկ բնակավայրի լքվելուց հետո այստեղ հաստատված վաղ միջինբրոնզեդարյան մշակույթի կրողները տարածքն օգտագործել են թաղումների համար։

Նախորդ տարվա պեղումների ժամանակ կացարաններից  մեկի  պատի վնասման արդյունքում մարդկային թաղման դեպքի էինք հանդիպել, ու մեզ պետք էր պարզել՝ արդյո՞ք այս դեպքում գործ ունենք բազմաշերտ մշակութային հուշարձանի հետ, թե՞ պարզապես կուրարաքսյան մշակույթը կրող հասարակության սովորության հետ ենք առնչվում, երբ թաղումներն իրականացվում էին տան հատակի տակ: Իսկ այս տարվա պեղումներով հաստատվեց արդեն, որ այդ թաղումները պատկանում են մեր թվարկության 13-14-րդ դարերին՝ մոնղոլական տիրապետության ժամանակաշրջանին, և մարդիկ թաղվել են աջ կողքի վրա։

 Նույն դարաշրջանի մի քանի թաղումներ  կան նաև հնավայրի կենտրոնական հատվածում, միջին բրոնզեդարյան դամբարանին մոտիկ։ Ասել է, թե այս հին բնակատեղին, բնակիչների կողմից լքվելուց հետո, տարածքին մոտիկ ապրող ու բոլորովին այլ մշակույթ կրող  մարդիկ օգտագործել են թաղումների նպատակով»,-ներկայացրել է Հասմիկ Սիմոնյանը։ 

Արշավախմբի կողմից բացվել է նաև միջինբրոնզեդարյան դամբարանը, որտեղից դուրս է բերվել լավ պահպանված մարդկային 3 կմախք՝ ընտանի կենդանիների ոսկորների հետ միասին։ Ընդ որում, ընտանի կենդանիների կմախքները դրված են եղել մարդկանց կմախքների տակ։ Դամբարանում գտնվել է նաև կավե 2 սափոր։ Դամբարանի քարային զրահն ունեցել է 17 մետր տրամագիծ։ 

«Հայտնաբերվել է մարդաբանական հարուստ նյութ, որի ուսումնասիրությունը բազմաթիվ հարցերի պատասխաններ կարող է տալ տարածքում բնակված մարդկանց հավատալիքների, սովորույթների, զբաղվածության, մարդաբանական կառուցվածքի, սեռի, տարիքի, կրած հիվանդությունների, այլ հետաքրքրությունների մասին։ Հայտնաբերված նյութերն ուղարկվում են լաբորատոր հետազոտության՝ լրացնելով ու հարստացնելով այս հուշարձանի պատմությունն ու ժամանակագրությունը»,-հավելել է Հասմիկ Սիմոնյանը։