Կիևի «Դինամոն» հրաժարվել է սեղմել սերբական ակումբի ֆուտբոլիստների ձեռքը
Կիևի «Դինամոն» Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի Բելգրադի «Պարտիզանի» հետ հանդիպումից առաջ հրաժարվել է ողջույնի ձեռքսեղմումներից։ ԻՆչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտարարել է ուկրաինական ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Շովկովսկին։