Կարևորել եմ ֆրանսիական կողմի հետաքրքրությունը` ՀՀ-ում զարգացնելու ատոմային էներգիայի ոլորտը․ ԱԽՔ
Հուլիսի 23-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ֆրամատոմ» ընկերության պատվիրակությանը:
«Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ կարևորել եմ ֆրանսիական կողմի հետաքրքրությունը` Հայաստանում զարգացնելու ատոմային էներգիայի ոլորտը:
Հանդիպմանը քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»: