ԱՄՆ-ը ցանկանում է Հայաստանի միջոցով երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ. Cumhuriyet
ԱՄՆ-ը դիտարկում է հարավում Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու հնարավորությունը, գրում է թուրքական Cumhuriyet պարբերականը։
Ըստ հոդվածի հեղինակների, Վաշինգտոնը սկզբում փորձել է համոզել Վրաստանի իշխանություններին, սակայն նրանց մերժումից հետո անցել է Հայաստանին։
«Հիմա ԱՄՆ-ն փորձում է խաղալ հայկական խաղաքարտով։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հրավիրվել է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի միջոցառումներին։ Հետո լուր տարածվեց, որ ԱՄՆ բանակն ունի իր ներկայացուցիչը Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հաստատել է այս լուրը և հայտարարել ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում նոր ռազմավարական փուլի մեկնարկի մասին»,- գրում է հրատարակությունը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս այս սցենարին։
Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունում աշխատելու է Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցիչը։
Բացի երկրորդ ճակատ բացելուց, ԱՄՆ-ն այլ նպատակներ ևս հետապնդում է, գրում է հրատարակությունը։