Դեմոկրատների սպառնալիքի ներքո է Ջո Բայդենը դուրս եկել նախագահական մրցավազքից. The New York Post
Դեմոկրատական կուսակցության բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները սպառնացել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հարկադրաբար հեռացնել պաշտոնից, եթե նա չհրաժարվի ընտրապայքարից։ Այս մասին ասվում է The New York Post-ի հրապարակման մեջ։
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ լավ ծրագրված պալատական հեղաշրջումը՝ թույլ չտալու Բայդենին վերընտրվել, տևել է մի քանի շաբաթ։
Բայդենը դիմադրում էր, ասել է Բայդենների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը: Նշվում է, որ Բայդենը զայրացել է, երբ կուսակիցները սկսելմ են նրա դեմ ճնշումներ գործադրել:
Աղբյուրները Բայդենի մասնակցությունը Դոնալդ Թրամփի հետ բանավեճին անվանում են հեղաշրջման մաս։