Կրասնոդարը մերժել է Լանսի` Սպերցյանի համար արված առաջարկը

Foot mercato պարբերականի հաղորդմամբ՝ ֆրանսիական «Լանսը» տրանսֆերային առաջարկ է արել «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուրադ Սպերցյանի համար։
Աղբյուրի տեղեկություններով՝ առաջարկը մերժվել է ռուսական ակումբի կողմից, որը մտադիր չէ վաճառել առաջնության լավագույն խաղացողներից մեկին։
Նշվում է, որ 24-ամյա խաղացողի հետ «Ցլերի» ղեկավարությունը մեծ հույսեր է կապում և հենց այս մրցաշրջանից նրան է վստահել թիմի ավագի թևկապը։
Աղբյուրը՝ Armsport