ԱՄՆ-ն արագորեն սնանկանում է. Իլոն ՄասկԶելենսկին ցանկանում է աշնանն ավարտել պատերազմըԴատավոր Արուսյակ Ալեքսանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով «Հայոց պատմության» դասագրքում ոչ մի տեղ չի հիշատակվում «Մայր Հայաստանի» իմաստային նշանակությունը Շրի Լանկայում ՀՀ դեսպան է նշանակվել Քաղաքաշինության կոմիտեից պարզաբանում են ոլորտի ներկայացուցիչներին լիցենզիա տրամադրելու նոր կարգը Լրամշակվել են ծննդօգնության ծրագրի ֆինանսական սկզբունքները Արարատի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավոր կա Փաշինյանը քննարկել է ՔՊ զարգացման ռազմավարության կատարման ընթացքը Գյումրիի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Հս․Մակեդոնիա-Հայաստան․ մեկնարկային կազմեր Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գտնվող ապօրինի շահագործված օբյեկտին բացասական եզրակացություն են տրամադրել
Մահացել է գեղանկարիչ Էդուարդ Խարազյանը
Անվտա՞նգ է Թեմուում տեղադրել անձնագրի տվյալները ԱԺ պատգամավորները գործուղվում են Դուբլին՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու Երևանը նոր գլխավոր հատակագիծ ունի «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող փողոցը անվանակոչվեց Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի անվամբ Սա կրկին անազատություն է, բայց՝ տանեցիներիս հետ. Աշոտյանը՝ տնային կալանքի մասին (տեսանյութ) Քաղաքացին ինքնասպանություն է գործել Արտաբույնք գյուղի «Սև աղբյուր» կոչվող սարում «Հրազդան» ՋԷԿ-ում պայթյունի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ 6 տուժած կա
Դատարանը Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանք կիրառեց
Բաքվից հայտարարում են՝ պարտավորված չեն ազատ արձակել Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքուն «իրողությունը խեղաթյուրող» է որակում Փաշինյանի՝ խաղաղության պայմանագրի մասին հայտարարությունը Երևանը կորած է աղբի և գարշահոտության մեջ, անձրև է գալիս, քաղաքը վերածվում է լճի, մինչև ե՞րբ (տեսանյութ) ՀՀ-ն Իրանի հետ քննարկել է «խաղաղության խաչմերուկը», շեշտել են ինքնիշխանության պահպանման հրամայականը Տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ և թմրամիջոց է հայտնաբերվել Արագածոտնի, Լոռու և Արարատի մարզերում 29 մլն դրամի հափշտակության դեպքի քրեական գործը դատարանում է Դետեկտիվ ժանրի վնասազերծում՝ Երևանում. մարտական ատրճանակով զինված տղամարդը հայտնվեց ասֆալտին Մի ամբողջ ԱԱԾ-ով ինձ գաղտնալսեցին, հետևեցին ու հասկացան, որ վկայի վրա չեմ ազդել. Աշոտյան (տեսանյութ)
Պայթյուն ՀրազՋԷԿ-ի չգործող ձուլարանում. կա զոհ և տուժածներ. մանրամասներ
Շտապ գրություն եմ ուղարկել ՆԳՆ՝ Աշտարակ-Երևան ճանապարհին իրավիճակի վերաբերյալ պարզաբանման համար Պայթյուն՝ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. կա 6 վիրավոր Տո Հայաստանի թշնամին էլ եք դուք, ինքնիշխանության թշնամին էլ եք դուք. ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (տեսանյութ) 7 ժամ տարբեր հասցեներում հոսանքազրկումներ կլինենԹուրքիայի անդամակցությունը ՇՀԿ-ին կնյարդայնացնի ՆԱՏՕ-ին. թուրք վերլուծաբանԱնհամբեր սպասում եմ հայ հանդիսատեսի հետ մեր հանդիպմանը. Նարեկ ՀախնազարյանՊլասիդո Դոմինգոն գալիս է Հայաստան Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 35 ժամ գազ չի լինիՆիկոլ Փաշինյանը կարևորել է Իրաքի հետ արդարադատության ոլորտում համագործակցության զարգացումըԿԳՄՍ նախարարը հերքում է դպրոցներում 13 դասագրքի բացակայության մասին տեղեկությունըԱննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
Ես ստիպված եմ հրապարակել մի տվյալ, որը երբեք չի հրապարակվել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
Մայրաքաղաքում ժամանակավոր փակ կլինեն որոշ փողոցներԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը Սանկտ Պետերբուրգում քննարկելու է նաև Զանգեզուրի միջանցքի հարցըՀայաստանի հավաքականի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերում գոլ խփած բոլոր ֆուտբոլիստների ցանկը (ֆոտո)Եփրեմ Կարապետյանը նշանակվել է ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետՄհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանինԱտեստավորման նոր համակարգը մեկնարկել է Քրեակատարողական ծառայությունում
Հայտնի է` երբ ՍԴ-ն կքննի ՀՀ-ի Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցը
«Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է ապացուցել իր անմեղությունն ու իրեն առաջադրված մեղադրանքի փաստացի չգոյությունը». Արտակ Զաքարյան
Հասարակություն

Բոյկոտե՛ք մրցույթը, ձեր հայտերը հե՛տ վերցրեք․ Հանրային ռադիոյի նախկին տնօրենը հայտարարություն է արել

Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարություն է արել․

«Բարեկամներ, ուշադրություն։ Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթի վերաբերյալ կարևոր տեղեկություն ունեմ հայտնելու։
 
Ընտրությունների արդյունքը, կարծես թե, արդեն որոշված է, և մեղմ ասած, ունեմ հիմնավոր կասկած, որ ամսի 29-ի նիստին Հանրային հեռարձակողի խորհուրդը հաղթող է հայտարարելու Արմեն Քոլոյան անունով թեկնածուին։
Առերևույթ տեղի ունեցող կուլիսային զարգացումները, ըստ իս, շատ նման են Քրեական օրենսգրքի 438, 441 հոդվածներում նկարագրված գործողություններին, և եթե իրավապահ մարմիններից որևէ մեկը որոշի արձագանքել այս գրառմանը, ապա առաջին բանը, որ պիտի անի, Կառավարության անցագրային բաժնում ստուգում անցկացնել է։ Պետք է պարզել, թե հուլիս ամսվա երկրորդ շաբաթվա ընթացքում շենքում աշխատող որ պաշտոնյան է ստորագրել Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանի և Հանրային ռադիոյի տնօրենի թեկնածու Արմեն Քոլոյանի անցագրերը, ում առանձնասենյակ են նրանք միասին բարձրացել, և ինչ է տեղի ունեցել այդտեղ։
 
Կա ևս մեկ հանգամանք, որը, համադրված այդ հանդիպման և մրցույթի սպասվող արդյունքի հետ, կասկածի տեղ չի թողնում։ Այդ հանգամանքն առայժմ կպահեմ քննության համար։
Կարծում եմ՝ հասկանալի է, որ ավելին գիտեմ, քան հիմա գրում եմ:
 
Հանրային հեռարձակողի խորհուրդ, Վահագն Թևոսյան, Արփի Ոսկանյան, Վասակ Դարբինյան, Վարուժան Օլքինյան և Արամ Սուքիասյան, պահանջում եմ դադարեցնել քստմնելի այս ֆարսը։
Հույսս մեծ է, որ առնվազն ձեզնից ոմանց «մութ» են խաղացնում, և դուք այս մասին պարզապես չգիտեիք։
Չեղարկեք այս մրցույթը և նշանակեք նորը։
 
Հանրային հեռարձակողի խորհրդի անդամները չպիտի Հանրային հեռարձակողի տնօրեն ընտրեն։ Դա պետք է անեն անկախ ընտրիչները, ինչպես եղել է միշտ՝ սկսած 2010 թվականից։ Չեղարկեք մրցույթը։ Վերականգնեք անկախ մրցութային հանձնաժողովի ինստիտուտը, որ այս մրցույթին ընդառաջ վերացրել էիք ապրլի 5-ի կամայական ձեր որոշմամբ, և նոր մրցույթ նշանակեք։
Համը դուրս է եկել։
 
Մրցույթի մնացած մասնակիցներին՝ Բելլա Հովհաննիսյան, Մհեր Մարգարյան, Միքայել Յալանուզյան, Լուսինե Պետրոսյան, Հակոբ Ռուբինյան, Նազելի Օհանյան, ձեր նկատմամբ ազնիվ չեն եղել: Պահանջեք անկախ մրցութային հանձնաժողով: Իրավաբան վարձեք: Սկսեք նախապատրաստվել մրցույթի արդյունքը դատարանում բողոքարկելուն: Իսկ եթե ամսի 29-ից հետո մրցույթի արդյունքը դատարան չեք տանելու, հետ կանգնեք այս ֆարսը լեգիտիմացնող ֆոնային թեկնածուի անպատվաբեր դերից։ Ի նշան բողոքի՝ բոյկոտեք մրցույթը, ձեր հայտերը հետ վերցրեք և հայտարարեք այդ մասին։ Դեռ ժամանակ կա։
 
Եթե որոշում կայացնելու համար լրացուցիչ պարզաբանումների կարիք ունեք, ձեր տրամադրության տակ եմ։
Հանրային հեռարձակման ճակատագրով մտահոգ մարդկանց. ինձ հաճախ հարցնում եք` «բա մենք ինչ անենք, ինչով նպաստենք արդարացի հանգուցալուծմանը»: Բոլոր հնարավոր եղանակներով պահանջեք Հանրային հեռարձակողի խորհուրդ-ի անդամներից վերականգնել անկախ մրցութային հանձնաժողովը, որը նրանք չեղարկել էին 24 թվականի ապրիլի 5-ի N33-Լ որոշմամբ, և ռադիոյի տնօրենի մրցույթն անցկացնել անկախ ընտրիչների ընթացակարգով: Մնացել է մեկ շաբաթ: Իրավիճակ փոխելու համար ուղիղ այդքան ժամանակ ունենք»։