Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը «վտանգավոր քայլ է»
ՀՀ-ին ռազմական օգնություն ուղարկելու ԵՄ որոշումը ապակողմնորոշված և վտանգավոր քայլ է, ծառայում է ՀՀ-ի հետ հարաբերություններում լարվածության սրմանը, հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից
«ԵՄ-ն պետք է վերջ դնի այնպիսի քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինության և ռազմականացման քաղաքականությանը և հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունեն»,- ասված է հայտարարության մեջ։
Այդ երկրի ԱԳՆ-ից նշել են, թե «Եվրամիության նման գործողություններն ակնհայտորեն միակողմանի և կողմնակալ են և տարածաշրջանում, «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսևորում են։ Բաքվից ակնկալում են օգնության մասին թափանցիկ տեղեկատվության տրամադրում։