Ոսկեվազ գյուղի 69-ամյա բնակիչը թմրանյութ էր պատրաստել իր աճեցրած կանեփից (տեսանյութ) Հակոբ Արշակյանը գործուղվում է Դուբայ Ասում են, որ Էրդողանը հույն հայամետ անիշխանականի ժառանգն է. Հարութ Սասունյան Արցախցիները կռվել են ու պայքարել, բարոյական, արժեքային առաքինության խնդրի հարցն է․ քաղաքագետ Փրկարարի առաքելությունը ՀՀ-ն ապրելու, աշխատելու և ճամփորդելու համար ավելի ապահով դարձնելն է․ ՆԳՆ Արցախը հանձնեն թշնամուն և լկտիաբար մեղադրեն չկռվելու մեջ․ ԱԺ նախագահը թքեց բոլորիս երեսին․ Բեգլարյան Քաղաքային իշխանությունը ընկրկելու է, բոյկոտը շարունակվում է․ Հայկ Մարության ՀՀ դեսպանը Իրանի ԱԳ փոխնախարարի հետ կարևորել է փոխգործակցության առավել սերտացումը Երկար ժամանակով ջուր չի լինելու 60-ամյա տղամարդը կոտրել է մեքենայի ապակին, գողացել տարբեր իրեր ու փաստաթղթեր «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հատուկ հյուրերն են Մալենան և Բրյունետը Ավանեսյանն ավարտեց ելույթները Դոհայի մրցաշարում Մերձավանում սպանության անմիջական մասնակիցներից մեկը փախուստի է դիմել․ «Փաստինֆո» Թուրքիայում նախապատրաստվում են ցունամիներին և երկրաշարժերիՈղբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում․ 26-ամյա տղայի կյանքը փրկել չի հաջողվել Վերջին 6 տարիներին Հայաստանում խաղադրույքներն աճել են աննախադեպ՝ 2037% ով. ԱԱԾ պահեստազորի սպաներ Պատանդներին չվերադարձնելու դեպքում ՑԱԽԱԼ-ը վերջնականապես կջախջախի ՀԱՄԱՍ-ին․ Նեթանյահու Ի պատասխան Սիմոնյանի «մնայիք, կռվեիք»-ին, հրապարակում եմ Արցախի ՊԲ նահատակ զինծառայողների անունները Ե՞րբ 50 հզ․ խաբված քաղաքացու ցանկությունը դարձավ հայ ժողովրդի կամքը․Մարուքյանը՝ ԵՄ-ին միանալու մասին ՀՀ դեսպանն ու ԻԻՀ ԱԳ փոխնախարարը քննարկել են հայ-իրանական քաղաքական զարգացումները և տարածաշրջանը Ադրբեջանական բանակը կորուստ ունի ՀՀ ՊՆ նախարարի հետ քննարկեցինք համագործակցության շուրջ արձանագրված առաջընթացը․ Հնդկաստանի ՊՆ նախարար Ո՞վ և և ո՞ւմ հողում է կառուցել Արցախի ճարտարապետական գոհարները․ ռուս գիտնականի հետազոտությունը ԵՏՀ-ն զգալի արդյունքներ է գրանցել վստահելի տեղեկատվության փոխանակման ուղղությամբ Գորիս-Հարժիս-Սիսիան ճանապարհին բուք է, ինչ իրավիճակ է ճանապարհներին
Հունաստանի ՊՆ-ից հերքում են՝ Հայաստանին մտադիր չեն Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցել
Փաշինյանը ՀՀ-ԵՄ շուրջ երկխոսության համար պատվիրակություն է գործուղում Բրյուսել ԱԳՆ-ում ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ քննարկում է անցկացվել Կյանքից հեռացել է Հայաստանի շախմատի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վարպետ Գագիկ Հակոբյանը Պայքարելով վարչակազմի դեմ` դու պաշտպանում ես ընտանիքդ․ Ռուբեն Վարդանյան Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են օկուպացված Հադրութի Մարիամաձոր գյուղը Սա անգամ չի կարողանում երկու սուտ հորինի, որ իրար չհակասեն․ Լևոն Զուրաբյան
Երևանյան լճից դուրս է բերվել 2 քաղաքացի. մեկին փրկել են, մյուսը մահացել է
Զոհվածների ծնողներին փնթիներ չեմ ասել, չի կարող այդպիսի բան լինել. Աջափնյակի թաղապետ (տեսանյութ) Ուզո՞ւմ եք երդվեմ, որ իմ կամքով եմ Արցախի դրոշը հեռացրել ռադիոյի շենքի մոտից․ Քոլոյան ՀԱՄԱՍ-ը պատրաստ է ազատ արձակել պատանդներին, սակայն միայն մեկ պայմանովԿԳՄՍ նախարարը Միացյալ Թագավորության դեսպանի հետ քննարկել է համագործակցությանը վերաբերող հարցեր Ստեփանավանի չգործող հյուրատնից գողացել են յոթ հեռուստացույց (տեսանյութ) Նորից այդ համեմատությունը Մխիթարյանի հետ. Սպերցյան Դոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն էժանացել էՎանաշեն գյուղում բախվել են «Mercedes»-ն ու «Նիվա»-ն. վերջինը հայտնվել է մայթին. կա վիրավոր Հայաստանում սեզոնին բնորոշ սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան է. ԱՆԻնտերնետ շահումով խաղերում ստվերային մեխանիզմների բացահայտման նպատակով համագործակցության հուշագիր է կնքվել10 օրվա տվյալները մի փոքր օրինակ են հայտարարագրման համակարգի փորձանքների մասին․ Մեսրոպ ԱռաքելյանՍոցիալական ծախսի փոխհատուցման ընթացակարգում կատարվել են փոփոխություններ. ՊԵԿԳործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության և ցինիզմի հետ. Արցախի ՄԻՊ-ը՝ Ալեն ՍիմոնյանինՍուրճի ապարատների համար նախատեսված ամսական տուրքի չափը նվազեցվել է. ՀովհաննիսյանԱշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի կբերվի Սուրբ Սարգիս Զորավարի մասունքըԽորհրդարանում դրսևորված ցինիզմը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ քաղաքական առաջնորդների մարդկային դեմքը փոխարինվել է անբարեխիղճ ամբարտավանության դիմակով. Դավիթ Անանյան
Քաղաքականություն

Լրագրողների հետ քննարկվել են ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները․ քննարկում Ծաղկաձորում

ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ Ներքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Ծաղկաձորում հուլիսի 19-20-ին հայաստանյան տարբեր լրատվամիջոցների շուրջ երկու տասնյակ լրագրողների մասնակցությամբ անցկացվել է «Իրավապահ մարմիններ-մեդիա համագործակցության բարելավում» խորագրով վերապատրաստում-քննարկում։

Այն ուղղված էր ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ Ներքին գործերի նախարարության կողմից, հանրային ռազմավարական հաղորդակցության շրջանակներում լրատվամիջոցների և լրագրողների աշխատանքային հարաբերությունների բարելավմանը, հաղորդակցության ընթացքում ի հայտ եկող պրակտիկ խնդիրների քննարկմանը, երկու գերատեսչություններում իրականացվող բարեփոխումների, քրեադատավարական նոր ընթացակարգերի համատեքստում քրեական հետապնդման մարմինների միջև գործառույթների հասցեագրման իրազեկմանը։

Բացման և ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը և ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նրանք ընդգծել են միջոցառման նշանակությունը իրավապահ մարմիններ-մեդիա հարաբերությունների համակարգային հենքի ամրապնդման ճանապարհին առկա խնդիրների քննարկման, հետադարձ կապի ապահովման առումով և շնորհակալություն են հայտնել ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակին՝ նման ձևաչափով կարևոր միջոցառմանն աջակցություն ցուցաբերելու համար։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը և ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար, ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը ներկայացրել են իրենց գերատեսչությունների կողմից իրականացվող հանրային ռազմավարական հաղորդակցության սկզբունքները, ներքին կանոնակարգումները, այս ոլորտում իրականացվող գործունեության ուղղությունները, առաջնայնություններն ու խնդիրները։ 

Քննարկվել են  նաև ՀՀ քննչական կոմիտեում և ՆԳՆ ոստիկանությունում  իրականացվող բարեփոխումները, ճգնաժամային հաղորդակցության առանձնահատկությունները, ժողովրդավարական արժեքների համատեքստում կարծիքի արտահայտման ազատության հետ կապված խնդիրները։ Մեդիափորձագետների մասնակցությամբ արծարծվել են նաև քրեական–իրավական ոլորտում տեղեկատվական անվտանգության, կիբեռիրազեկման և մեդիագրագիտության, ինչպես նաև փաստերի ստուգման գործիքների կիրառման արդիական հարցեր։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը մանրամասն ներկայացրել է վերջին տարիներին ՀՀ քննչական կոմիտեում կատարված բարեփոխումների նպատակներն ու թիրախները, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքները։ Արսեն Այվազյանը հանգամանորեն անդարդարձել է նաև նոր քրեադատաիրավական ընթացակարգերի շրջանակում Քննչական կոմիտեի գործառույթներին՝ կապված քրեական վարույթների նախաձեռնման, մեղադրանքների ներկայացման, խափանման միջոցների կիրառման հետ, ինչպես նաև՝ քրեական վարույթների շրջանակներում իրավապահ մարմինների գործառույթների բաշխմանը, դրանց կապակցությամբ տրամադրվող հանրային տեղեկատվության առանձնահատկություններին և սահմանափակումներին։

ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչ Մարիցա Հովհաննիսյանը ներկայացրել է ԱՄՆ-ի աջակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ-ի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի ընդհանուր շրջանակը։

Սեմինար-քննարկման ընթացքում ծավալվել է շահագրգիռ, օգտակար երկխոսություն։ Մասնակիցների կողմից նման ձևաչափով հանդիպումներն օգտակար են գնահատվել՝ դրանք շարունակական դարձնելու ակնկալիքով։