Մեր անվտանգության երաշխավորը կամ մենք ենք, կամ չկա երաշխավոր. Փաշինյան Էքսկավատորը կողաշրջվել է և հայտնվել փոսում․ վիրավոր կա Հայկական և ռուսական եկեղեցիները պետք է լինեն եղբայրական հարաբերությունների առաջնագծում. Աջապահյան ՍԴ նախագահն առանձնազրույց է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների նորանշանակ դեսպանի հետ Աբովյան, Չարենցավան քաղաքներում ու հարակից գյուղերում ջուր չի լինի ԱԺ պատգամավորները գործուղվում են Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու Կապան-Քաջարան ճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ տուժածներ կան Կոնգրեսականը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին զանգահարել ՊուտինինՀՀ ՊՆ պատվիրակությունը Հունաստանում ծանոթացել է ռազմաբժշկական հոսպիտալների հնարավորություններին «Կարևոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց բոլոր իրավունքները»․ ՄԻՊ «Մի ամբողջ բանակով եք ման գալիս», «Ձեր նախկին կուսակիցը զենքով կոտորել է ԱԺ-ն». Խամոյան VS Փաշինյան (տեսանյութ) Ադրբեջանը, վավերացնելով ՄԻ եվրոպական կոնվենցիան, խախտեց հայության հսկայական զանգվածների իրավունքները Կրեմլը Թրամփին և Հարիսին կոչ է արել «հանգիստ թողնել Պուտինի անունը»ԵՄ-ի հետ մերձեցման և վիզայի չեղարկման բանակցությունները ՀՀ-ի որոշումն է և չի քննարկվել Մոսկվայի հետ Տոյվո Կլաարը նշանակվել է Ուզբեկստանում Եվրամիության դեսպան ՌԴ-ում ՀՀ նոր դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՌԴ ԱԳ փոխնախարարին ՀՀ-ում ոստիկանների թիվը եռապատկենք, տանենք բոլոր հիմնարկներում բաժիններ բացենք, սե՞նց կլինի (տեսանյութ) ՀրազՋԷԿ-ում վիրավորված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացու վիրահատությունը բարեհաջող է անցել «06»-ը, մի քանի մետր գլորվելով, կողաշրջված հայտնվել է դաշտում. վարորդը տեղում մահացել է ՀՀ Սահմանադրությամբ մենք տարածքային պահանջներ չունենք Ադրբեջանի նկատմամբ. Փաշինյան (տեսանյութ) Սեպտեմբերի 12-ին Աջափնյակի մի քանի փողոցներում ջուր չի լինիՕկուպացված Արցախից բռնի տեղահանված մոտ 1000 երեխա կմեկնի ՀունգարիաԱգարակաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակները. ՆԳՆ Մտահոգիչ և անթույլատրելի է մարդկանց կյանքին և առողջությանը սպառնացող եղանակով շինությունների ապամոնտաժումը. ՄԻՊԱրշակունյաց պղոտայում 3 մեքենա է բախվել. «Mercedes»-ը շրջվել է (լուսանկարներ)Առանց թույլտվության ՀՀ տարածքից ԵԱՏՄ անդամ պետություն օդային տրանսպորտով զգայուն ապրանքատեսակներ արտահանելու դեպքում կսահմանվի պատասխանատվություն«Մեգա Թրեյդ» ընկերությունը տուգանվել է 13 միլիոն 88 հազար դրամի, «Ֆլեշ» և «Սի Փի Էս Էներջի Գրուպ» ընկերություններից յուրաքանչյուրը` 10 միլիոն դրամի չափով. ՊԵԿ Մինասյանը, ԵՄ դեսպանն ու ՄԻՊ-ը մասնակցել են «Աբովյան» ՔԿՀ-ում վերակառուցված մասնաշենքերի բացմանըՍեպտեմբերի 12-ից Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ
Կալանավորվել է «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Վահագն Ավագյանը
ՀՀ քաղաքացիներն իրենց տվյալներում գրում են Ադրբեջան՝ մտածելով, որ այդպես ապաստան ավելի հեշտ կստանան․ նման դեպքեր շատ կան․ Արարատ ՄիրզոյանՔամալա Հարիսի թիմը գոհ է մնացել Թրամփի հետ բանավեճիցԴոլարի փոխարժեքը մի փոքր աճել է. եվրոն ևս թանկացել էՄետրոպոլիտենում հերթեր են, անցումներից միայն մեկն է աշխատում ժետոնով. մեդիափորձագետն ահազանգում է՝ մարդկանց ամեն մի տեղաշարժը անվանական գրանցված էՊետական գույքի կառավարման կոմիտեն 2 միլիոն 14 հազար դոլարի նոր մեքենաներ է գնելԱյս փուլում արձանագրում ենք մասնակի հաղթանակ, ի վերջո հասնելու ենք Ավետիք Չալաբյանի արդարացմանը. փաստաբան Որպես անհետ կորած որոնվող երիտասարդը ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժինՄիրզոյանն ու Մորատինոսը քննարկել են ՄԱԿ-ի կառույցների հետ ՀՀ փոխգործակցության հարցերԿԸՀ-ն գրանցել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնությունը«Հերթական շենքի պայթեցումը. տարածքում ո՛չ շտապօգնության մեքենա կա, ո՛չ էլ փրկարար ծառայության ավտոմեքենա». «Ազգային ճակատ» (տեսանյութ)Ռուսաստանն ու Թուրքիան սպասում են Պուտինի այցին Անկարա. ՊեսկովՍեպտեմբերի 13-ին բնություն կարձակվի «Դիլիջան» ազգային պարկում բուծված եղջերուների երկրորդ խումբը
Ջավախքում կայծակի հարվածից մարդ է մահացել
Նոր մանրամասներ՝ «Հրազդան ՋԷԿ»-ի մետաղաձուլարանի պայթյունից
ՔՊ խմբակցությունը փակ նիստ է անցկացնում կառավարության հետ հարցուպատասխանից առաջ
Մոսկվան հավատարիմ է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի հետ նախկին պայմանավորվածություններին. Շոյգու
18 տարեկանը ամուսնության նվազագույն շեմ սահմանող նախագիծն ընդունվեց ամբողջությամբ՝ առանց բացառությանՀայաստանի անվտանգության և արտաքին քաղաքականության բազմազանեցման տեսանկյունից կարևոր է Ճապոնիայի հետ երկկողմ օրակարգի զարգացումը. Արմեն ԳրիգորյանԵթե Աշոտյանն արդարացվի, ինչպես են փոխհատուցվելու կորսված անազատության բյուր օրերը. Մելոյան
Մահացել է Հասմիկ Ալեքսանյանը
Քաղաքականություն

«Այս հայտարարությամբ Ալիևն ապացուցում է, որ սուտ են ՔՊ-ի և նրանց հարող բոլոր «փորձագետների» պնդումները, թե աշխարհում ԼՂ-ն Ադրբեջանի մաս էր ընկալվում, թե իբր մեզ կընկալեին որպես «ագրեսոր»…». Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է հուլիսի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ օկուպացված Շուշիում անցկացվող «Կեղծ տեղեկատվության բացահայտում. ապատեղեկատվության դեմ պայքար» թեմայով 2-րդ գլոբալ մեդիա ֆորումի շրջանակներում հնչեցրած հայտարարություններին՝ գրելով. «Բաքվի բռնապետ Ալիևը իր շատ ծավալուն ելույթի ժամանակ մի քանի անգամ Հայաստանի Հանրապետությունը կոչել է «Արևմտյան Ադրբեջան» ու նշել, որ հայերը «եկվոր են» իրենց իսկ պետությունում ու ապրում են ադրբեջանցիներին «պատկանող» տարածքներում։

ՀՀ սուվերեն ու լեգիտիմ ԱԳՆ-ն շարունակում է լռել այս թեմայի շուրջ, սա էլ ՀԱՊԿ-ն ու ՌԴ-ն չեն, որ արագ արագ պատասխանեն։ Այս լռությունը մեզ վրա շատ թանկ է նստելու, սա խոսում է պետության չգոյության ու կատարյալ ձախողման մասին։

Ավելի քան երեք ժամ տևած այդ հարցուպատասխանը ես նայել եմ ամբողջությամբ։ Քանի որ հայկական մեդիա տիրույթում որոշ հայտարարություններ ակտիվորեն քննարկվել էին, կցանկանամ անդրադառնալ այն հատվածներին, որոնք դուրս են մնացել ուշադրությունից։

Նախ, ուշադրության է արժանի, որ հարցուպատասխանի մոդերատորը «Euronews» հեռուստաընկերության պրոդյուսեր Ռեբեկա Մակլաֆլին Իսթհեմն է։

Սա շատ բան է ասում, թե «Euronews»-ի և թե այդ տիկնոջ արժեհամակարգի ու «սկզբունքայնության» մասին։ Նա շռայլ էր բռնապետ ու ագրեսոր Ալիևի հասցեին իր հաճոյախոսություններում։

Ուշագրավն այն է, որ Ալիևը ևս շռայլ էր ԱՄՆ-ի ու Եվրոպայի հասցեին ուղղված իր հանդուգն ու հեգնական ձևակերպումներում։ Բերեմ մի քանի օրինակ՝

«Մենք ուժով և քաղաքական միջոցներով վերականգնեցինք Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքը, որը գտնվում էր օկուպացիայի տակ։ Իսկ մենք պատժամիջոցների տակ ենք եղել։ Այնպես որ, իհարկե, շատ հիասթափեցնող է, ավելի հիասթափեցնող է այն բառապաշարը, որն օգտագործվում էր տարբեր հանրային միջոցառումների ժամանակ։ Ադրբեջանի հետ սովորականի պես չենք աշխատելու (No business as usual with Azerbaijan). մենք բոլորս հիշում ենք այդ հայտարարությունը, իսկ հետո ի՞նչ եղավ։ Բիզնեսը, ինչպես միշտ, շարունակվեց, և մենք ոչինչ չարեցինք այդ չափազանցված և անիրատեսական պահանջները բավարարելու համար…»։

Սրանով Ալիևն ուզում է շեշտել, թե որքան անարժեք են ԱՄՆ-ից բարձր մակարդակով եկող հայտարարությունները ու որքան արագ դրանք կարող են փոխվել, մինչդեռ շեշտում է, թե որքան հետևողական է ինքը իր քաղաքականության մեջ։

Ալիևը նաև շեշտում է, որ անտարբեր է միջազգային կառույցների ու նրանց կարծիքների նկատմամբ։ «Մենք պարզապես որոշեցինք մեր տնային աշխատանքը կատարել, կենտրոնանալ մեր երկրի, մեր ժողովրդի վրա, և ուշադրություն չդարձնել, թե ով ինչ է ասել Եվրախորհրդարանում կամ Եվրոպայի Խորհրդում։ Մենք բացարձակապես անտարբեր ենք դրա նկատմամբ»։

Իրեն «նեոկոլոնիալիզմի» պայքարի «առաջամարտիկ» հռչակած բռնապետը չի մոռանում նաև Ֆրանսիայի հասեցին խոսքեր շռայլել․ «…այն, ինչ անում է Ֆրանսիան, անընդունելի է, զզվելի է և պետք է դադարեցվի: Նրանք իրավունք չունեն վերահսկելու իրենց տարածքից ավելի քան 10000 կիլոմետր հեռավորության վրա ապրող մարդկանց իրավունքները, որոնց նրանք նվաստացնում են, ում ասիմիլացիայի են ենթարկում և սպանում․․․»։

Սա ասում է մի բռնապետ, ով իր քաղաքականությամբ ու ագրեսիայով հազարավոր մարդկանց սպանության պատճառ է դարձել, ով ավելի քան տաս ամիս սովի է մատնել 120,000 հայի՝ նրանց ենթարկացնելու, ստորացնելու ու բռնի տեղահանելու համար։

Իհարկե, սա աբսուրդ է, բայց այս աբսուրդի Ալիևը նաև հասել է ոչ միայն Հայաստանի, այլև հենց Արևմուտքի անհետևողական ու վտանգավոր քաղաքականության պատճառով, քանի որ նրանք այնքան էին կենտրոնացել ռուսներին դուրս բերելու վրա, որ չհասկացան, թե ինչ անկառավարելի բռնապետի է վերածվում Ալիևը իրենց իսկ անուղղակի, իսկ որոշ դեպքերում՝ ուղղակի օգնությամբ։

Անդրադառնամ նաև Հայաստանի հետ կապված հայտարարություններին։ Նախ, Ալիևը մի քանի անգամ շեշտում է, որ Հայաստանի Հանրապետությունը դա «Արևմտյան Ադրբեջան է»՝ ադրբեջանցիների «պատմական հողը»։

«Ադրբեջանցիների այսօրվա Հայաստանի տարածքից դեպորտացիայի են ենթարկվել 20-րդ դարի սկզբին`1918 թվին։ Դրանից հետո դա շարունակվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո արևմտյան երկրներում ապրող հայերին հայրենադարձելու պատրվակով։ Այն ժամանակ 1940-1950-ական թվականներին ընդունվեցին սովետական կառավարության և ղեկավարության մի քանի որոշումներ, և հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվեցին դեպի Կուր-Արաքսի հարթավայր, որը կյանքի համար բոլորովին ոչ պիտանի էր և տարբերվում էր Զանգեզուրի, Գոյչայի և Արևմտյան Ադրբեջանի այլ ադրբեջանաբնակ տարածքների բնական և կլիմայական պայմաններից, որտեղ նրանք սովոր են ապրել․․․Արևմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիների և Ադրբեջանում նրանց ժառանգների թիվն այսօր միլիոնների է հասնում»,- նշում է Ալիևը։

Այս հայտարարությամբ Ալիևը հստակ ցույց է տալիս իր հետագա զավթողական պլանները, բայց ՀՀ իշխանությունները շարունակում են անտեսել այս պարզ իրողությունը։ Եթե սրան գումարենք նաև այն հանգամանքը, որ վերջին կես տարվա ընթացքում Ադրբեջանը համատեղ ու անհատական ավելի քան 60 զորավարժություն ու վարժանքներ է անցկացրել, ապա պատկերը շատ հստակ է՝ Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ ունի անթաքույց զավթողական նպատակներ և տարածքային նկրտումներ։

Ուշադրության է արժանի նաև այն հանգամանքը, որ Ալիևը փաստացի խոստովանում է, որ տասնամյակներ շարունակ հենց Ադրբեջանն է ընկալվել որպես ագրեսոր Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում և հիմա իրենք ակտիվ աշխատանք են տանում այդ խոսույթը փոխելու ուղղությամբ։

«Շուրջ 30 տարի մենք ենթարկվել ենք էթնիկ զտումների և օկուպացիայի, բայց կարծես մենք ագրեսոր լինեինք։ Լրատվամիջոցների լուսաբանման, ինչպես նաև, քաղաքական դրդապատճառներով հաղորդագրությունների ու որոշումների հետևանքով, մենք դարձանք միջազգային պատժամիջոցների առարկա։ ԱՄՆ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանեց դեռ 1992 թվականին: Մենք ագրեսիայի առարկա էինք, բայց ԱՄՆ-ում հայկական լոբբիի և Կոնգրեսի հայամետ անդամների պատճառով մեզ ենթարկեցին պատժամիջոցներ: Այնպես որ, բացարձակ անհեթեթ իրավիճակ էր․․․Այսպիսով, մենք պետք է շատ աշխատեինք»,-նշում է Ալիևը։

Այս հայտարարությամբ Ալիևն ապացուցում է, որ սուտ են ՔՊ-ի և նրանց հարող բոլոր «փորձագետների» այն պնդումները, թե աշխարհում ԼՂ-ն Ադրբեջանի մաս էր ընկալվում, թե իբր մեզ կընկալեին որպես «ագրեսոր» և նման այլ անհեթեթ հայտարարություններ։

Ալիևը պարզ ասում է, թե ինչ ընկալում կար Ադրբեջանի մասին, բայց ՀՀ իշխանությունների ապաշնորհության ու տգիտության հետևանքով մենք հասել ենք մի իրավիճակի, որ այսօր Ալիևը հպարտանում է պատերազմ սանձազերծելու ու էթնիկ զտում իրականացնելու կապակցությամբ, ավելին՝ մեր պետությունը կոչում է «Արևմտյան Ադրբեջան» և մնում անպատասխան։

Մինչդեռ այս ամենը կարելի էր դարձնել գլխացավանք Ալիևի համար, բայց դա աշխատանք է պահանջում՝ համառ ու հետևողական, իսկ դա ՀՀ իշխանությունների համար չէ, իրենք կարող են հայտարարել պատերազմի վտանգի մասին ու միասին գնալ արձակուրդ․․․»։