Գազի պայթյուն Ռուսաստանում. կա մոտ երկու տասնյակ վիրավոր

Ռուսաստանի դաշնության Կուբանի Աբշերոնս քաղաքում գազի պայթյունի ժամանակ շենք է փլուզվել:
Այս մասին գրում է Ria.ru-ն:
14 մարդ վիրավորվել է, մեկ մարդ դուրս է բերվել փլատակների տակից:
«Գազի պայթյունի հետևանքով մոտ 100 քմ մակերեսով շինություններ են փլուզվել։ Փրկարարական-որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։