Ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչներ են թռչել Ուկրաինայի սահմանների մոտ
Միացյալ Նահանգները երկու B-52 Stratofortress միջմայրցամաքային ռազմավարական ռմբակոծիչներ է տեղակայել Ռումինիայի ռազմաօդային ուժերի 57-րդ ռազմաօդային բազայում:
Այս մասին հայտնում են Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերը։
Նոր վայրում նրանք կգործեն որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի 20-րդ ռմբակոծիչ ջոկատի մաս, ինչպես նաև կսկսեն համագործակցել ՆԱՏՕ-ի ուժերի հետ:
Մինչ Ռումինիա թռչելը ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչներն իրենց առաջին ուսումնական թռիչքն իրականացրել են Ֆինլանդիայի և Ռուսաստանի սահմանի վրայով։ Նորվեգական The Barents Observer թերթի տվյալներով՝ B-52 ինքնաթիռը, որը շարժվում էր դեպի հյուսիս՝ արևմուտքից հնարավորինս մոտեցել է Կոլա թերակղզուն։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Բարենցի ծովի վրայով նրանք նկատել են ամերիկյան ռմբակոծիչներ և հերթապահություն իրականացնող ՀՕՊ զորքերի կործանիչներ: Եվրոպայում ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաստատել են, որ ռուսական կործանիչները որսացել են ռազմավարական ռմբակոծիչների տվյալները, սակայն ամերիկյան ինքնաթիռները չեն փոխել իրենց ուղղությունը և շարունակել են պլանավորված թռիչքը առանց միջադեպերի՝ նախքան Ռումինիայի բազա մեկնելը։