«Ես մտադիր եմ վաստակել թեկնածու դառնալու կոչումը». Քամալա Հարիս
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ մտադիր է փոխարինել Ջո Բայդենին, ով դուրս է մնացել նախագահական պայքարից և հաղթել Դեմոկրատական կուսակցության թեկնածությունը։
Բայդենը նախկինում հաստատել էր Հարիսին որպես իր իրավահաջորդ: Նոր թեկնածուի մասին որոշումը պետք է կայացնի Դեմոկրատական կուսակցության համագումարը, որը կկայանա մի քանի շաբաթից։
«Ես մտադիր եմ վաստակել թեկնածու դառնալու կոչումը»,- ասել է Հարիսը՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է ստանալ Ջո Բայդենի հավանությունը:
Հավելենք, որ ժամեր առաջ ԱՄՆ Դաշնային ընտրական հանձնաժողովը ծանուցում է ստացել Քամալա Հարիսի՝ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։