Այսօր լուսաբացին ուկրաինական անօդաչուները հարձակվել են Վորոնեժի ուղղությամբ

Այսօր լուսաբացին Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Ռուսաստանի Վորոնեժի շրջանի ուղղությամբ:
Այդ մասին իր Telegram ալիքում հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Գուսևը։
Տարածաշրջանում ահազանգ է ստացվել, բնակիչներին հորդորել են չլքել կացարանը։ Նշվում է, որ այս պահին գրոհը ևս շարունակվում է, զուգահեռաբար ՀՕՊ համակարգերը ոչնչացնում են անօդաչուների անկանոն գրոհը:
Այլ մանրամասներ դեռևս չի նշվում: