Բայդենը լքում է նախագահական ընտրապայքարը
Ջո Բայդենը լքում է նախագահական ընտրապայքարը, այդ մասին ԱՄՆ գործող նախագահը հայտնել է X-ի իր միկրոբլոգում։
«Մենք, որպես ազգ, զգալի առաջընթաց ենք գրանցել վերջին երեքուկես տարում։ Այսօր Ամերիկան ունի աշխարհի ամենահզոր տնտեսությունը։ Ամերիկան, առաջնորդող դեր խաղալու առումով, երբեք ավելի լավ վիճակում չի եղել, քան այսօր:
Ինձ համար մեծագույն պատիվ էր կյանքիս մի մասը լինելու ձեր նախագահը: Թեև ես մտադիր էի վերընտրվել, բայց կարծում եմ, որ իմ կուսակցության և երկրի լավագույն շահերից է բխում, որ դուրս գամ ընտրապայքարից և մնացած ժամանակահատվածում կենտրոնանամ նախագահի իմ պարտականությունների կատարման վրա»,- գրել է Ջո Բայդենը