Բարսելոնան Օլմոյին վեց տարվա պայմանագիր է առաջարկել
«Բարսելոնան» «Լայպցիգի» իսպանացի կիսապաշտպան Դանի Օլմոյին 6 տարվա պայմանագիր է առաջարկել, հայտնում է լրագրող Ֆերան Մարտինեսը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում, հայտնում է armsport.am-ը։
Աղբյուրի համաձայն՝ վաղվանից 60 միլիոն եվրո հրաժարագնի չափը չի գործի Օլմոյի ձեռքբերման համար, սակայն 26-ամյա ֆուտբոլիստի գործակալները փորձում են այնպես անել, որ խաղացողի պայմանագրում նշված հրաժարագինը պահպանվի ևս մի քանի շաբաթ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։