Հայկ Սարգսյանը կրկին պարտվեց Արիանա (Արմենուհի) Հովսեփյանին
Օրերս Երևանի ընդհանուր իրավասության Առաջին ատյանի քաղաքացիական դատարանը՝ դատավոր Ջալալյանի նախագահությամբ, որոշեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հայցն ընդդեմ Արմենուհի (Արիանա) Հովսեփյանի՝ զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցրած վնասի հատուցման պահանջի մասին թողնել առանց քննության։
Այս իրողությունը ևս մեկ անգամ փաստում է, որ քաղաքական իշխանությունների կողմից այդքան ճնշումներից հետո, դեռևս կան դատավորներ, որոնք վեր են մնում քաղաքական խաղերից՝ կայացնելով արդար որոշում։
Տարիներ ընթացող դատական գործընթացում Արիանա (Արմենուհի) Հովսեփյանի շահերը դատարանում ներկայացնում էր «Ռայթ Փրոթեքթ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Գարիկ Սահակյանը։
Ի դեպ, վերոհիշյալ գործի շրջանակներում դատարանը որպես փաստաբանի խելամիտ վարձատրություն, hայցվոր կողմից հօգուտ Հովսեփյանի բռնագանձվելիք գումար է սահմանել։