ԱՄՆ-ն արագորեն սնանկանում է. Իլոն ՄասկԶելենսկին ցանկանում է աշնանն ավարտել պատերազմըԴատավոր Արուսյակ Ալեքսանյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով «Հայոց պատմության» դասագրքում ոչ մի տեղ չի հիշատակվում «Մայր Հայաստանի» իմաստային նշանակությունը Շրի Լանկայում ՀՀ դեսպան է նշանակվել Քաղաքաշինության կոմիտեից պարզաբանում են ոլորտի ներկայացուցիչներին լիցենզիա տրամադրելու նոր կարգը Լրամշակվել են ծննդօգնության ծրագրի ֆինանսական սկզբունքները Արարատի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավոր կա Փաշինյանը քննարկել է ՔՊ զարգացման ռազմավարության կատարման ընթացքը Գյումրիի որոշ հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Հս․Մակեդոնիա-Հայաստան․ մեկնարկային կազմեր Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գտնվող ապօրինի շահագործված օբյեկտին բացասական եզրակացություն են տրամադրել
Մահացել է գեղանկարիչ Էդուարդ Խարազյանը
Անվտա՞նգ է Թեմուում տեղադրել անձնագրի տվյալները ԱԺ պատգամավորները գործուղվում են Դուբլին՝ ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու Երևանը նոր գլխավոր հատակագիծ ունի «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող փողոցը անվանակոչվեց Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի անվամբ Սա կրկին անազատություն է, բայց՝ տանեցիներիս հետ. Աշոտյանը՝ տնային կալանքի մասին (տեսանյութ) Քաղաքացին ինքնասպանություն է գործել Արտաբույնք գյուղի «Սև աղբյուր» կոչվող սարում «Հրազդան» ՋԷԿ-ում պայթյունի դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ 6 տուժած կա
Դատարանը Արմեն Աշոտյանի նկատմամբ տնային կալանք կիրառեց
Բաքվից հայտարարում են՝ պարտավորված չեն ազատ արձակել Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարությանը Բաքուն «իրողությունը խեղաթյուրող» է որակում Փաշինյանի՝ խաղաղության պայմանագրի մասին հայտարարությունը Երևանը կորած է աղբի և գարշահոտության մեջ, անձրև է գալիս, քաղաքը վերածվում է լճի, մինչև ե՞րբ (տեսանյութ) ՀՀ-ն Իրանի հետ քննարկել է «խաղաղության խաչմերուկը», շեշտել են ինքնիշխանության պահպանման հրամայականը Տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ և թմրամիջոց է հայտնաբերվել Արագածոտնի, Լոռու և Արարատի մարզերում 29 մլն դրամի հափշտակության դեպքի քրեական գործը դատարանում է Դետեկտիվ ժանրի վնասազերծում՝ Երևանում. մարտական ատրճանակով զինված տղամարդը հայտնվեց ասֆալտին Մի ամբողջ ԱԱԾ-ով ինձ գաղտնալսեցին, հետևեցին ու հասկացան, որ վկայի վրա չեմ ազդել. Աշոտյան (տեսանյութ)
Պայթյուն ՀրազՋԷԿ-ի չգործող ձուլարանում. կա զոհ և տուժածներ. մանրամասներ
Շտապ գրություն եմ ուղարկել ՆԳՆ՝ Աշտարակ-Երևան ճանապարհին իրավիճակի վերաբերյալ պարզաբանման համար Պայթյուն՝ Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. կա 6 վիրավոր Տո Հայաստանի թշնամին էլ եք դուք, ինքնիշխանության թշնամին էլ եք դուք. ընդդիմադիրը՝ ՔՊ-ին (տեսանյութ) 7 ժամ տարբեր հասցեներում հոսանքազրկումներ կլինենԹուրքիայի անդամակցությունը ՇՀԿ-ին կնյարդայնացնի ՆԱՏՕ-ին. թուրք վերլուծաբանԱնհամբեր սպասում եմ հայ հանդիսատեսի հետ մեր հանդիպմանը. Նարեկ ՀախնազարյանՊլասիդո Դոմինգոն գալիս է Հայաստան Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում 35 ժամ գազ չի լինիՆիկոլ Փաշինյանը կարևորել է Իրաքի հետ արդարադատության ոլորտում համագործակցության զարգացումըԿԳՄՍ նախարարը հերքում է դպրոցներում 13 դասագրքի բացակայության մասին տեղեկությունըԱննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
Ես ստիպված եմ հրապարակել մի տվյալ, որը երբեք չի հրապարակվել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
Մայրաքաղաքում ժամանակավոր փակ կլինեն որոշ փողոցներԻրանի անվտանգության խորհրդի քարտուղարը Սանկտ Պետերբուրգում քննարկելու է նաև Զանգեզուրի միջանցքի հարցըՀայաստանի հավաքականի կազմում Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղերում գոլ խփած բոլոր ֆուտբոլիստների ցանկը (ֆոտո)Եփրեմ Կարապետյանը նշանակվել է ԱՆ հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետՄհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանինԱտեստավորման նոր համակարգը մեկնարկել է Քրեակատարողական ծառայությունում
Հայտնի է` երբ ՍԴ-ն կքննի ՀՀ-ի Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցը
«Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում է ապացուցել իր անմեղությունն ու իրեն առաջադրված մեղադրանքի փաստացի չգոյությունը». Արտակ Զաքարյան
Քաղաքականություն

Թուրքիան բացահայտ ու անթաքույց իր կամքն ու ցանկություններն է թելադրում ՀՀ-ին՝ ի դեմս Նիկոլի

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր գոյություն ունեցող աշխարհը լրիվ այլ է․ մենք ապրում ենք նոր կառուցվող կառուցակարգերում, ինչ-որ տեղ նաև տրանսֆորմացիոն հասարակարգում․ այն ինչ գոյություն ուներ մինչև 2017-18 թվականներին, այլևս գոյություն չունի։ Ըստ էության՝ կարող ենք արձանագրել, որ Պոտսդամի կոնֆերանսից հետո ստեղծված աշխարհակարգն այլևս չկա, այն վերացել է, այժմ առկա է լրիվ այլ գեոպոլիտիկ «ռասկլադ»։ Ավելին, աշխարհակարգի փոփոխությունը հանգեցնելու է նոր հարաբեությունների ու ազդեցության գոտիների, որոնք բերելու են լրիվ այլ մարտահարվերներ։ Սա լոկ տեսական պնդումներ չեն, այլ «գետնի վրա» առկա իրավիճակ․ թշնամի պետությունները դառնում են բարեկամ, դաշնակիցը՝ «ոչ այնքան բարեկամ» և այլն։

 
Տրամաբանական է, որ այս տրանսֆորմացիան տեղի է ունենում նաև հարավկովկասյան տարածաշրջանում, որտեղ ոչ միայն բախվում են համաշխարհային բևեռների շահերը, այլ ամեն ինչ անում են, որպեսզի տարածաշրջանում համապատասխան դիրքավորում ունենան։ Իսկ ամենասարսափելին այն է, որ հայաստանյան կառավարիչներ կոչվածները, որոնք հատուկ առաքելություն ունեն ամեն գնով Հայաստանը թանկով ծախել բևեռներից մեկին, սկզբունքորեն մի կողմ են դրել հայկական շահը և շարժվում են բացառապես իշխանությունն ամեն գնով պահելու սկզբունքով, ու բնավ էական չէ, թե ով է «գնորդը»։
Անհերքել է փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն, ու ողջ Հայաստանին ու հայ ժողովրդին, հանել է միջազգային աճուրդի, և ամեն ինչ անում է, թանկով ծախվելու համար։ Սա այն դեպքն է, երբ էական չէ, թե ում ես վաճառվում, էականը՝ վճարվող գումարն է՝ որքան թանկ, էնքան լավ Նիկոլի համար։ Եռացող գործընթացների ֆոնին ամենամարազմատիկն այն է, որ Փաշինյանի համար ընդհանարապես չկա հայկականույթուն, նրան պետք է ծառայություն մատուցել ցանկացածին՝ ամերիկացուն, ռուսին, թուրքին, ֆրանսիացուն, միայն թե ինքը մնա իշխանության։ Նիկոլի կողմից այս աճուրդային տրամաբանությունը վառ արտահայտվում է նրա կողմից տարվող «հեծանվային քաղաքականությամբ», երբ թիվ մեկ օրակարգը հեծանիվով հերթական նոր «ռեկորդ» գրանցել, թե չէ համաշխարհային քաղաքական գործընթացները մեր ինչի՞ն են պետք։ Կարևորը Նիկոլ ընտրած մարդը տեսնի իր «ժողվարչապետի» շլեմը, ու ոտքերի ինքնամոռաց շարժը, մնացածը կսպասեն։
 
Տեղի ունեցող այս փոթորիկի մեջ, երբ ԱՄՆ-ում արդեն հստակեցվում է, որ, ըստ ամենային, առաջիկա ամիսներին նոր վարչակարգ կձևավորվի՝ Բայդեին կասեն «ցտեսություն», իսկ Թրամփը լրիվ այլ պլաններ ունի, նիկոլենք շարունակում են Բայդենի հետ «սիլիբիլիներ» անել։ Ասեմ ավելին, ԱՄՆ-ն ամեն ինչ անում է մինչև ընտրություններ հարավկովկասյան տարածաշրջանում առկա հարցերը «տեղը գցել», իսկ մեր մոտ այլընտրանքային տարբերակներ ընդհանրապես չեն խաղարկվում ու ցանկություն էլ չկա դրա մասին մտածել։
 
Քաղաքականության մեջ կանխատեսելիությունը գլխավոր կոմպոնենտներից մեկն է, երբ քաղաքական գործիչը և պետության ղեկավարությունը կարողանում է ընկալել տեղի ունեցողը և կանխել դրանից կախված մարտահարավերներն ու ռիսկերը։
 
Ժամանակին, երբ Սերժ Սարգսյանը մի քանի տարի ասոցացման պայմանագրի թեմաներով բանակցում էր ԵՄ-ի հետ, 2013-ին կտրուկ որոշում կայացրեց՝ անդամակցելով ԵԱՏՄ-ին։ Նա նման քայլի գնաց՝ հաշվի առնելով տարածաշրջանային անվտանգային ռիսկերը և տվյալ փուլում գոյություն ունեցող սպառնալիքները։ Ժամանակին Նիկոլ Փաշինյանը, ով ԵԱՏՄ անդամակցության թիվ մեկ քննադատներից էր, չնայած այն փաստին, որ ՌԴ հետ հիմնական ձևական հարաբերությունների մեջ է, շարունակ պնդում է, թե ԵԱՏՄ-ն ՀՀ համար առաջնային հարթակ է, քանի որ ՀՀ արտահանումների առյուծի բաժինը տեղի է ունենում հենց այստեղ։
 
Սարգսյանի նմանօրինակ իրավիճակային քայլերից էր հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված գործընթացները։
Նմանօրինակ մի իրավիճակ էր հայ-թուրքական հարաբերությունների թեման, երբ մի ամբողջ գործընթաց դարձավ առանցքային ու քննարկվող: Ըստ էության՝ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ նպատակը ոչ թե Թուրքիայի հետ ճանապարհների բացումն էր կամ տնտեսական կապերը, այլ Հայաստանի անվտանգությունն ապահովելը։ Այդ կերպ օրվա իշխանությունը նպատակ ուներ Թուրքիային հեռու պահել Ադրբեջանին բացահայտ ռազմական աջակցություն ցույց տալուց։ Այդ քայլով նախագահ Սարգսյանը միջազգային հանրությանը փաստացի համոզեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառը հայկական կողմը չէ։ Սա կարևոր է, որովհետև նույնիսկ մեր բարեկամները մերթընդմերթ կշտամբում էին հայկական կողմին, թե իբր կառուցողական չենք, որ մենք նախապայմանների լեզվով ենք փորձում խոսել Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների բացակայության մեջ Սարգսյանն իր մեղքի բաժինն ունի։
 
Թերևս կարող ենք փաստել, որ այս քայլով Սարգսյանը փաստացի մի նոր մշակույթի հիմք դրեց՝ այդպիսի կարևորության բարդ խնդիրը լայն քննարկումների թեմա դարձնելով և մեկ անգամ ևս ցույց տալով, որ պատրաստ ենք մեր հասարակության հետ, տարբեր շերտերի հետ, մեր հայրենակիցների հետ քննարկել ամենաբարդ ու ամենադժվարին խնդիրները: Սա ինչ խոսք բավական ծանր ու բարդ թեմա էր, այդ փուլում, որը օրվա ղեկավարը վերցրեց իր ուսերին։ Դե այն ինչ այսօր տեղի է ունենում, այսպես կոչված, հայ-թուրքական հարաբերություններում, հիշեցնում է ֆեոդալ-վասալ հարաբերությունները, երբ ֆեոդալի դիրքերում հանդես եկող Թուրքիան բացահայտ ու անթաքույց իր կամքն ու ցանկություններն է թելադրում ՀՀ-ին՝ ի դեմս Նիկոլի»։