Microsoft-ը հուլիսի 19-ի IT ձախողումն անվանել է պատմության մեջ ամենամեծը
Microsoft Ավստրալիայի տարածաշրջանային տնօրեն Թրոյ Հանթն X-ի իր էջում հայտնել է, որ ուրբաթ օրվա համաշխարհային ապարատային խափանումը պատմության մեջ ամենամեծն է լինելու:
«Չեմ կարծում, որ դեռ վաղ է ասել, սա կլինի պատմության մեջ ամենամեծ տեխնիկական ձախողումը», - գրել է Հանթը:
Այսօր առավոտյան սկսեց Windows-ի բազայով աշխատող տեխնիկայի գլոբալ խափանում, որի պատճառով տուժել են հեռահաղորդակցության օպերատորները, բանկերն ու ավիաընկերությունները ամբողջ աշխարհում։ Ամերիկյան CrowdStrike ընկերությունը հաստատել է, որ Windows-ում գլոբալ ձախողում է տեղի ունեցել Falcon Sensor կիբերանվտանգության հավելվածի թարմացման պատճառով։