Մանկական տակդիրների մեջ հայտնաբերվել են բորբոս և խմորիչ, որոնք առաջացնում են մաշկի գրգռվածություն և բորբոքումներ
Մանկական տակդիրների մեջ հայտնաբերվել են բորբոս, խմորիչ և թթվայնության խնդիրներ։ Այս մասին հայտնում է shot տելեգրամյան ալիքը։
Ռուսական որակի համակարգն ուսումնասիրություն է անցկացրել մինչև 20 կիլոգրամ քաշ ունեցող երեխաների 21 ապրանքանիշի տակդիրների վերաբերյալ։ Joonies տակդիրները չեն համապատասխանել միասնական սանիտարահամաճարակային պահանջներին՝ դրանցում հայտնաբերվել են խմորիչ և բորբոս։ Վտանգը կայանում է նրանում, որ դրանց քանակը կարող է մեծանալ և առաջացնել մաշկի տեղային բորբոքումներ և գրգվածություն։ Նման տակդիրների միջին արժեքը մեկ տուփի համար կազմում է 1300 ռուբլի:
YokoSun տակդիրները Ռուսական որակի համակարգի վարկանիշում զբաղեցրել են երրորդ տեղը, սակայն դրանց մեջ հայտնաբերվել են շրջակա միջավայրի թթվայնության հետ կապված խնդիրներ։