Պաշտոնական Բաքուն դժգոհել է Մակրոնի հայամետ հայտարարություններից
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի մասին հնչեցրած հայտարարությունները։
Ադրբեջանը մասնավորապես ափսոսանք է հայտնում, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները բացահայտ կողմնակալ են Ադրբեջանի նկատմամբ, և այդ հայտարարությունները լարվածություն են ստեղծում տարածաշրջանում և խոչընդոտում են խաղաղ գործընթացին:
Նշվում է նաև, որ Ադրբեջանի ցանկացած ջանքեր, այդ թվում՝ իր ռազմական ներուժի հզորացումը, ուղղված են եղել և կան արդար նպատակի հասնելու համար։ Սակայն դա չի կարելի ասել Հայաստանի հետ կապված: