Չարլզ III-ն ընդունել է Վլադիմիր Զելենսկիին

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ն ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Բլենհայմ պալատում: Այս մասին հայտարարել է թագավորական ընտանիքը:
Հանդիպումը կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։
«Հանդիպմանը 46 եվրոպացի առաջնորդներ քննարկել են մի շարք միջազգային խնդիրներ, լուծումներ»,- ասվում է հրատարակության մեջ։
Վլադիմիր Զելենսկին տելեգրամյան իր ալիքում երախտագիտություն է հայտնել Չարլզ III-ին։
Նա ասել է, որ Միացյալ Թագավորությունը մնում է Ուկրաինայի ամենամոտ և կարևոր դաշնակիցներից մեկը։
«Մենք բարձր ենք գնահատում ուկրաինացի ժողովրդին ցուցաբերվող ողջ աջակցությունը»,- ընդգծել է պետության ղեկավարը։