Բայդենը ավելի լուրջ է վերաբերվում նախագահի մրցավազքից դուրս գալուն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ավելի ու ավելի լուրջ է վերաբերվում վերընտրվելու համար պայքարը դադարեցնելու կոչերին:
Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները։
Պետության ղեկավարին մոտ կանգնած The New York Times-ի զրուցակիցների խոսքով՝ նա խոստովանում է, որ կարող է չհաղթել նոյեմբերին կայանալիք ընտրություններում և ստիպված լինի դուրս գալ ընտրապայքարից:
NYT-ի աղբյուրներից մեկն ասել է, որ զարմանալի չի լինի, եթե Բայդենը շուտով հայտարարություն անի և որպես իրեն փոխարինող ներկայացնի փոխնախագահ Կամալա Հարիսին: