Բայդենը մինչև շաբաթվա վերջ կարող է մրցապայքարից հեռանալու որոշում կայացնել․ Axios
Բայդենը մինչև շաբաթվա վերջ կարող է մրցապայքարից հեռանալու որոշում կայացնել: Axios պորտալի հետ զրույցում բարձրաստիճան դեմոկրատներն ասել են, որ Կոնգրեսում կուսակցական առաջնորդների և մտերիմ ընկերների կողմից աճող ճնշումը ԱՄՆ նախագահին կհամոզի նման որոշում կայացնել։ Դրա նախապատրաստությունն իբր արդեն սկսվել է։
Բայդենին ասվում է, որ եթե նա մնա մրցապայքարում, ապա Թրամփը կարող է ջախջախիչ հաղթանակ տանել նոյեմբերի ընտրություններում: