Սա աշխարհաքաղաքական ուժերի օրակարգն է, և այդ բախումն այստեղ է տեղի ունենում․ Սրբազան
Սա ոչ թե Հայաստանի կամ հայ ժողովրդի օրակարգն է, այլ աշխարհաքաղաքական ուժերի, և այդ բախումն այստեղ է տեղի ունենում՝ Հայաստանում։ Այդ մասին հայտարարել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը՝ խոսելով Հայաստանում ստեղծված ներկա քաղաքական իրավիճակի մասին։
«Խնդիր կա, չէ՞: Զանգեզուրի միջանցքի մասին են անընդհատ խոսում, հիմա լուծումներն ո՞ւմ ձեռքում են: Հայաստանի՞, իհարկե՝ ոչ: Եթե Հայաստանը չի կարողանում իր հակառակորդի կամ թշնամու հետ բանակցության խնդիր լուծել, ի՞նչ խնդիր պիտի լուծի ուրիշ հարցերում»,- նշել է Սրբազանը։