ՀՀ-ի՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության մեծացումը մտահոգություն է առաջացնում երկրի ապագայի վերաբերյալ

Հայաստանի կողմից ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության մեծացումը մտահոգություն է առաջացնում երկրի ապագայի վերաբերյալ, հատկապես ՀԱՊԿ-ում Երևանի կողմից իր գործունեության փաստացի սառեցման և կազմակերպության դեմ հրապարակային հարձակումների ֆոնին: Ճեպազրույցում նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հուսով ենք, որ Հարավային Կովկասի մեր գործընկերները հասկանում են, թե իրենց ինչ կարժենա Արևմուտքի հետ նման կեղծ բարեկամությունը։ Արևմուտքն ընկերություն անել չգիտի»։
ԱՄՆ ու ԵՄ-ն մեկ անգամ չէ, որ նման մեքենայություններ են արել բազմաթիվ երկրների հետ։ Դուք լավ գիտեք՝ ինչպես է դա ավարտվում՝ օգտագործում են, հետո՝ դեն նետում»,- ասել է նա։