Փրկարարները երկու հողմավար բազեի անվնաս տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի

Հուլիսի 17-ին, ժամը 20:22-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Շիրվանզադեի փողոցի 12-րդ շենքի բնակարաններից մեկի պատշգամբում նկատվում է երկու անօգնական թռչուն: