Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս երկուսի արտադրական գործունեությունըՏասը ամերիկյան բազաներ գտնվում են իրանական հրթիռների հասանելիության սահմաններումԻշխանության «հոսանքահարման» խորքային պատճառները. ովքե՞ր և ինչո՞ւ են թիրախավորվում. «Փաստ»«Արցախ» կամերային նվագախմբի արցախցի երաժիշտների մեծ մասին ազատել են. «Փաստ»Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը քաղաքական նոր բևեռ են ուզում ձևավորել. «Հրապարակ»Փաշինյանի թիմն անհանգստացած է նրա առողջական վիճակով` շատ ցրված, գրեթե ցնորված վիճակում է, ամբողջ օրը հեռախոսի մեջ է. «Հրապարակ»Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի. «Հրապարակ»ՀԷՑ-ի պետականացումը միջազգային սկանդալ կդառնա. «Ժողովուրդ»«Գրուպպա պադդերժկի» է հետը պտտեցնում, խմբի ղեկավարն էլ Ալեն Սիմոնյանն էր, որն ասես Փաշինյանի հարսնաքույրը լիներ. «Հրապարակ»Իշխանությանը չի հաջողվի այս նստաշրջանում անձեռնմխելիությունից զրկել երկու ընդդիմադիր պատգամավորներին. «Ժողովուրդ»2026-ի ընտրություններին ընդառաջ Փաշինյանը հաստատել է` պետք է «ազատեն» ճանապարհը. «Ժողովուրդ»Հայտնի է` երբ կմեկնարկեն արցախցիներին տրվող 40 հազարական դրամ աջակցության այս ամսվա փոխանցումներըՈվ կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ»Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունըԻրանը հրթիռային հարձակում է գործել Իսրայելի ուղղությամբ
Շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու կողքին
Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումն ակնհայտ ապօրինի է, բողոքարկելու ենք (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը կալանավորվեց
ԱԷՄԳ-ն Իրանի միջուկային զենքի ծրագրի վերաբերյալ ապացույցներ չի տեսելՄեր զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց ԹեմՀայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում իրականացվել են կահավորման զգալի աշխատանքներՀունգարիայում ՀՀ դեսպանը ավարտում է դիվանագիտական առաքելությունըԹշնամին սահմաններից դուրս չէ, սա պատերազմ է ոչ թե Եկեղեցու, այլ՝ Աստծո դեմ․Տեր Գրիգոր աբեղա ՄինասյանՍամվել Կարապետյանի դեմ իշխանության գործողությունը հարված է մեր ազգային ինքնության դեմԱրագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավորՀՀ կառավարությունն օգնել է Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին՝ վերադառնալ հայրենիքԻրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարարԻրանին հաջողվել է վերահսկողություն ձեռք բերել Իսրայելի երկնքի վրաԱմբողջովին կիսում եմ Սամվել Կարապետյանի մտահոգությունն ու տեսակետը, աջակցում բարերարին. ՀայրապետյանՀրատարակվել է Արամ Ա Վեհափառի նոր գիրքըԿրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետՁերբակալվել է Տաթև գյուղի վարչական ղեկավարը. ի՞նչ կապ ունի քույր և եղբոր ծեծի հետ․ «Հետք»ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Կարապետյանին, ում նկատմամբ Բաքուն է հետախուզում հայտարարելԿիրկորովը աջակցություն է հայտնել Սամվել ԿարապետյանինՍամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունն ավարտվեց, դատարանը հեռացել է որոշում կայացնելու (տեսանյութ)Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ,նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է. Դավիթ Համբարձումյան«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և ՀՀ-ում նախաձեռնություններըԱմեն ինչ շատ պարզ է՝ Թեհրանը պետք է հանձնվի․ ԹրամփԵԱՏՄ-ն Հայաստանին դիմադրողականություն է հաղորդում իրանա-իսրայելական հակամարտության ֆոնինԿասեցվել է նաև Կարապետյանին պատկանող Տաշիրի կաթի գործարանի գործունեությունըԻրանի բանակցող պատվիրակությունը կառավարական ինքնաթիռով վայրէջք է կատարել Օման«Պիցցա Տաշիր»-ի ևս մեկ մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել էԿատարյալ սերը երկյուղ չունի. Գրիգոր ՏաթևացիԿառավարության նիստը տեղի կունենա հունիսի 20-ինԶախարովան կրկին իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին, հիշեցրել Փաշինյանի անցյալըՆոր նվիրատվություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինԹրամփը մերժել է Պուտինի առաջարկը՝ միջնորդել իսրայելա-իրանական հակամարտությունումՓաշինյանը վախենում է այն ամենից, ինչ կարող է հիշեցնել պատմական արմատ, շարունակություն, արժեք«Նախարա՛ր ես, արի՛, անհետ կորածների հարազատների վիճակը նայի, ԱԺ ում լացում էիր»․ ծնողները՝ Գալյանին (տեսանյութ)
Քաղաքականություն

Ո՞վ է հիմա հիշում Կիրանցի մասին, էլ չասած՝ Արցախի մասին․ չնայած ի՞նչ Արցախ ու Կիրանց, ո՞վ է հիշում Հայաստանի մասին․ Թևանյան

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ  Անդրանիկ Թևանյանը գրում է.

«Ամերիկյան դեսանտ հայկական բանակում․ Նիկոլ Փաշինյանը միա՞կ մեղավորն է

Հայաստանն իր պատմության ամենադրամատիկ փուլի մեջ  է մտել։ Ավելի դրամատիկ, քան 1915-ին կամ 1920–ին էր։ Քանզի 1915–ից հետո կարողացանք պետություն ստեղծել, թեև չկարողացանք պահել։ Սակայն 1920–ին կատաստրոֆիկ սխալներ գործելուց և պետությունը կորցնելուց հետո հնարավոր եղավ ոչ թե վերանալ, այլ փրկվել Սովետական միության տարածքում, զարգանալ ու 1991–ին վերակերտել պետականությունը։

Հիմա Հայաստանը վերանալու եզրին է կանգնած, բայց առանց փրկվելու տարբերակի, ինչը ոչ թե օբյեկտիվ, այլ խիստ սուբյեկտիվ գործոնով է պայմանավորված։ Նիկոլ Փաշինյանը  Հայաստանը միտումնավոր դարձնում է տարածաշրջանային «իզգոյ» ու մեկուսացնում մեզ։ Եթե այսօրվա քաղաքականությունը փոխվի, ապա մենք միանգամից դրախտում չենք հայտնվի, բայց նաև դժոխքից կխուսափենք։ Նիկոլի պարագայում շանս չկա։

Մեր դաշնակից ու բարեկամ երկրներից բազմիցս հնչել են հորդորներ, որ Հայաստանը տարածաշրջանային հարցերում արտատարածաշրջանային երկրներին չներգրավի։ Ավելի պարզ ասած՝ Ռուսաստանն ու Իրանը դեմ են, որպեսզի ԱՄՆ և ԵՄ–ն Հայաստանի միջոցով խառնվեն կովկասյան գործերին։ Զուտ ձևականորեն Թուրքիան ու Ադրբեջանն էլ են դրան դեմ արտահայտվում, թեև նիկոլական խառնակչությունների իրական շահառուներն իրենք են։
Էրդողանն ու Ալիևը Փաշինյանի միջոցով են ստանում իրենց ուզածը, բայց մյուս կողմից էլ ցույց են տալիս, թե, իբր, կողմ են 3+3 ձևաչափին, բայց դե Նիկոլն է «դրսից տղա» բերում, իրենք ի՞նչ կարող են անել։

Իսկ «դրսից տղա» Նիկոլն, իրոք, բերում է։ Երկու ուշագրավ և վտանգավոր փաստ․
–հուլիսի 15–ին մեկնարկել են հայ–ամերիկյան զորավարժությունները,
–ՀՀ պաշտպանության նախարարությունում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի։
Ամերիկյան այս դեսանտը Հայաստանի անվտանգության մակարդակը ոչ թե բարձրացնելու է, այլ ճիշտ հակառակը, քանի որ մեր երկիրը վերածվում է կռվախնձորի, որի պայմաններում ԱՄՆ անվտանգության ոչ մի երաշխիք չի տալիս, բայց «պատերազմի խաչմերուկ» դառնալու հեռանկար տալիս է։

Նիկոլի այս արկածախնդրությունը մեզ թշնամացնում է Ռուսաստանի ու Իրանի հետ, ինչից շտապելու են օգտվել Ադրբեջանն ու Թուրքիան։ Գինը դառնալու է Հայաստանը, որին սպառնում է Արցախի ճակատագիրը։

ԱՄՆ–ը Հայաստանի դեմ բան չունի, բայց հանուն հակառուսական ու հակաիրանական ծրագրերի չնկատելու կտա Հայաստանի վերացումը ճիշտ այնպես, ինչպես հանուն ռուսական խաղաղապահների դուրս բերման չնկատեց Արցախում հայերի էթնիկ զտումը։

ԱՄՆ–ի ու ԵՄ–ի հետ նորմալ հարաբերությունները բխում են ՀՀ շահերից, բայց դրանք պետք է լինեն ո՛չ ի հաշիվ հայ–ռուսականի և հայ–իրանականի, ո՛չ Հայաստանն Արևմուտքի ձեռքում մանրադրամ դարձնելու, ո՛չ աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ դառնալու։
Փաշինյանի արածը հանցագործություն է մեր պետության դեմ․ նա իր կաշվի փրկության մասին է մտածում և թքած ունի Հայաստանի վրա (Արցախի վրա արդեն թքել է)։

Նիկոլի հետ ամեն ինչ պարզ է։ Իսկ ինչի՞ մասին են մտածում այն քաղաքական ուժերը, որոնք ընդդիմադիր են Նիկոլին, սակայն ծպտուն չեն հանում ու հստակ դիրքորոշում չեն հայտնում ամերիկյան այս դեսանտի, հայ–ռուսական հարաբերությունների փչացման և նմանատիպ այլ հարցերի վերաբերյալ։

Վերացական հայտարարությունները, աշխարհքաղաքական լղոզվածությունը, գավառական շուստրիությունները հաշիվ չեն։ Նիկոլը թիվ մեկ մեղավորն է տեղի ունեցողի, բայց նա միակ մեղավորը չէ։ Մեղավոր են նաև բոլոր այն ուժերը, այդ թվում՝ ընդդիմադիր ներկայացող, որոնք փորձում են նույն նիկոլությունն անել, աշխարհաքաղաքական լարախաղացությամբ զբաղվել ու Նիկոլից ոչ պակաս վնաս տալ Հայաստանին։

Ո՞վ է հիմա հիշում Կիրանցի մասին։ Էլ չասած՝ Արցախի մասին։ Չնայած ի՞նչ Արցախ ու Կիրանց. ո՞վ է հիշում Հայաստանի մասին։

Հ․Գ․։ Քաղաքական դաշտում լղոզվածությունը դարձել է սպառնալիք մեր անվտանգությանը։ Շատ կարճ ժամանակ անց պետք է Նիկոլից բացի նաև այլ անուններ տալ, այդ թվում՝ ընդդիմադիր դաշտից, որպեսզի բոլոր հարցերում հստակություն մտցվի։ Թե չէ թթվի քարի պես «նիշա» զբաղեցնելը, կեղծ պաթոսով բաժակաճառեր արտասանելը ու նիկոլություն անելը նույնքան քննադատելի է, որքան ՔՊԿ–ի թրքաբոլշևիզմը։  Նիկոլը թիվ մեկ մեղավորն է, բայց միակը չէ։