Միջնորդություն է ներկայացվել Ստեփանակերտի նախկին քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» կիրառելու մասին․ փաստաբան

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ «վարչական հսկողություն» խափանման միջոց կիրառելու մասին։
Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ նշելով, որ տեղեկությունն իրեն հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից:
Հիշեցնենք՝ Դավիթ Սարգսյանը մեղադրվում է փաստաթղթերի կեղծման, խոշոր հափշտակության, խարդախության համար։
Մայիսի 25-ին Սարգսյանը և ևս 3 անձ ձերբակալվել էին, նախկին քաղաքապետին ներկայացվել էր մեղադրանք, մայիսի 27-ին վերջինս կալանավորվել էր:
Հունիսի 14-ին Ստեփանակերտի նախկին քաղաքապետի Դավիթ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխվել է 2 ամիս ժամկետով տնային կալանքի:
Մոտ մեկ ամիս անց՝ հուլիսի 16-ին, ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Ստեփանակերտի նախկին քաղաքապետի տնային կալանքի դեմ ներկայացված բողոքը, Սարգսյանն ազատ է արձակվել: