Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության մեջ41-ամյա մի օտարերկրացին կալանավորվել էՄեքենայից գողություն կատարած երիտասարդը ձերբակալվել էԻրանի վրա իսրայելական հարձակումն Իրանում դիտարկում են նաև հարձակում քաղաքակրթության վրաՀասարակական կոնսոլիդացիա ձևավորելու հնարավորություն է ստեղծվել Կարապետյանի հայտարարությունից հետոՀայ շախմատիստները առաջատարների շարքում են Շախմատի Հնդկաստանի միջազգային մրցաշարումՓաշինյանը շարունակում է թիրախավորել Եկեղեցուն, հիմնավորումներ է պահանջում հոգևորականներիցԿկարողանա՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը հասնել Հայ Առաքելական Եկեղեցու հովվապետի փոփոխությանըԳաղտնազերծում․ Սարգսյան-Գյուլ բանակցություններն ու Դոլմաբահչեն. Սամվել ՖարմանյանԲյուրական գյուղում հրդեհ է բռնկվել«Աստծո տունը «չուլան» անվանողին Պոլսո պատրիարքը պետք է դրակա՞ն վերաբերվեր»․ քաղաքագետԿարապետյանին կալանավորում են Եկեղեցուն աջակցելու և համերաշխություն հայտնելու համար․ Յակուբ ԱսաիդԿաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը այս դժվարին օրերին լրացուցիչ իմաստավորում է ստանում․ ԱբրահամյանՍպերցյանի ժամանակը ՌՊԼ-ում սպառվել է. հեքիաթն է կանչումԻրանի 39 ցամաքային սահմանային կետերից Հայաստանի սահմանը համարվում է ամենավստահելիներիցՀՀ կառավարությունը չի ներկայացրել Թուրքիայի հետ սահմանի բացման դրական և բացասական կողմերըՄենք սիրում ենք մեր Հայրենիքը, իսկ նրանք դավաճաններ են և՛ Հավատքի, և՛ Հայրենիքի․ ԳաբրելյանովԹրամփն ու Էրդողանը փորձել են գաղտնի բանակցություններ կազմակերպել Իրանի հետԻսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի․ ԱԳՆԲաքվից պահանջներ են հնչեցնում ՀՀ-ի նկատմամբ, այս անգամ՝ ի պաշտպանություն «Արևմտյան Ադրբեջանի»Բարձրաշեն գյուղում հրդեհ է բռնկվելՆաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել Ցրվենա Զվեզդայի հետՍամվել Շահրամանյանը չի կալանավորվելՄանրամասներ՝ Աշտարակ-Ագարակ ճանապարհի խոշոր ավտովթարից․ զոհ ու տուժածներ կանՀայրենիքին այսօր անհրաժեշտ է պայքարելու և չհանձնվելու կամքը․ Սամվել Կարապետյանի ուղերձըԲաքվից կրկին պահանջներ են հնչեցրել Հայաստանի նկատմամբԵրևանում երեք անչափահաս երեխաներ վթարի են ենթարկվելԹեհրանը պատրաստ կլինի հակահարված տալ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերին. Աբբաս ԱրաղչիՓաշինյանի իշխանության օրոք ՀՀ-ում աղքատության ցուցանիշն աճել էԵրևանից հարյուրավոր բուժաշխատողներ Ավանեսյանի հետ գնացքով մեկնել են ԳյումրիԻրանը երկարաձգել է ավիաթռիչքների արգելքըՀարյուրավոր երեխաների ֆուտբոլային ապագան շարունակում է մնալ անորոշ. Գյումրիի «Շիրակ»Կոչ եմ անում վաղը մի կողմ դնել բոլոր այդ տարաձայնությունները և կանգնել Եկեղեցու կողքին․ քաղաքագետԿլիմայի փոփոխության հետևանքները․ վերջին տասնամյակում էքստրեմալ տաք գարուններ են նկատվում ՀայաստանումՀուսով եմ՝ Հայաստանի իշխանությունները կհասկանան, որ Կարապետյանը պետք է ազատ արձակվի․ Արա ԱբրահամյանԵթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատունԻրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հունիսի 23-ին Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետՅոթ Սրբություններ են դուրս բերվելու` ժողովրդի խոնարհման և երկրպագության համար. Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը» կազմակերպում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի անվան երկրորդ ամառային դպրոցը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Գյումրիում՝ հունիսի 23-ին, Երևանի որոշ հասցեներում՝ հունիսի 24-ինՀայրենիքի հետ կապը սկսվում է ընտանիքից. Սամվել Կարապետյանի դստեր հուզիչ գրառումըՍամվել Կարապետյանի նամակը դատաիրավական համակարգի դիագնոզն է․ ԱբրահամյանԵրևանը կորցնում է իր առողջ, կայուն, հզոր ծառատեսակներից մեկը՝ կաղնին. ահազանգ
Պարտված իշխանությունը հերթական պարտություններ է բերելու. Թևան Պողոսյանը՝ Փաշինյանի Թուրքիա այցի մասին
Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացումՄենք նման ենք մի սուբյեկտի, որը հայտնվել է մայրուղու վրա, ում անընդհատ վրաերթի են ենթարկում.ՓաշինյանՆախարարի հրամանով ՆԳՆ-ում վարչության պետեր են նշանակվելՀրանտ Դինքի աղջիկը Փաշինյանին առաջարկել է Թուրքիայում դիվանագիտական ներկայացուցչություն բացելՄարդիկ Հայաստանում 50 տոկոսով ավելի լավ են ապրում, քան 2018-ին. Փաշինյան«Առաջիկա շաբաթներին կհասկանանք, թե իրականում ինչ զիջումների են համաձայնել ՀՀ դե-ֆակտո կառավարողները». Վարուժան Գեղամյան
Հասարակություն

Հարսի քողով լավություն` փեսային. Աննա Հակոբյանի հիմնադրամին աջակցող գործարարը շուրջ 3 միլիարդ դրամի հարկային արտոնություն է ստացել Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից (լուսանկարներ)

Վերջին օրերին սոցցանցերում գերակտիվություն ցուցաբերող Աննա Հակոբյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել, շնորհակալություն հայտնել Սարգիս Թարվերդյանին ու «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանին: 

Աննա Հակոբյանը նախ ավելի վաղ հրապարակել էր այն «նամակ-ակնկալիքը», որն ուղարկել էր գործարարներին` «Իմ քայլը» հիմնադրամի բարեգործական ծրագրերին աջակցություն ստանալու նպատակով: «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքն էլ գրեց, թե Աննա Հակոբյանի «ակնկալիք-պահանջը» մերժած ընկերությունները ենթարկվում են խիստ ճնշումների:

Ինչևէ, պարզ է, որ «Իմ քայլը» հիմնադրամին մեկ կամ երկու մարդ չէ, որ ստիպված կամ կամավոր գումարներ է փոխանցում: Բայց փաստ է, որ հենց այս երկու մարդկանց անուններն է հրապարակում Հակոբյանը` առանձին ուշադրություն հատկացնելով նրանց: «Արդշինբանկի» պարագայում հարցեր թերևս չկան, ամեն ինչ պարզից էլ պարզ, բայց թե ինչով է Սարգիս Թարվերդյանն արժանացել Աննա Հակոբյանի ջերմ վերաբերմունքին, փորձեցինք պարզել: 

Միջանկյալ նշենք միայն, որ, համենայն դեպս, «Իմ քայլը» հիմնադրամի կայքում 2023-24թթ. նվիրատուների ցանկում ոչ Թարվերդյանի, ոչ էլ Անանյանի անունը հրապարակված չէ:

Ինչպես երևում է Աննա Հակոբյանի հրապարակած տեսանյութում` հենց Թարվերդյանին ուղղված նամակում, նրանից ինքն «ակնկալում է աջակցություն 10.000.000 դրամի չափով:

Գիտենք` ձրի պանիրը միայն թակարդում է լինում: Եվ այս դեպքում էլ հարց է առաջանում` ինչու է Շրի Լանկայում ՀՀ պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանը, որն «Արարատ» սննդի կոմբինատի 65% բաժնետոմսերի սեփականատերն է և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի անդամը, հեշտ ու հանգիստ բավարարում Աննա Հակոբյանի «ակնկալիքը»: 

Բանն այն է, որ Աննա Հակոբյանի ամուսնու` Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը բոլորովին վերջերս 1.6 միլիարդ դրամի հարկային արտոնություն է տվել, ուշադրություն, նույն Սարգիս Թարվերդյանին պատկանող բիզնեսին: Դա էլ ամենը չէ, դրանից առաջ էլ 1,4 միլարդի հարկային արտոնություն «Արարատ» սննդի կոմբինատին տրվել էր ավելի վաղ: Ստացվում է Նիկոլ Փաշինյանը 3 միլիարդ դրամի արտոնություն է տվել այս ընկերությանը: 

Ինչ է ստացվում. պարզ ասած` 3 միլիարդ դրամ քիչ հարկ է գնում բյուջե, խնայված գումարները գնում է Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամ: Եթե էլ ավելի պարզեցնենք այս շղթան, ապա կստացվի, որ բոլոր հարկատուների հաշվին գումարներ են գնում Հակոբյանի գլխավորած հիմնադրամ, իսկ ըստ հիմնադրամի 2022թ.-ի հաշվետվության` ստացված եկամտի կեսից ավելին` 147.5 միլիոն դրամը, աշխատավարձի, գործուղման և այլ ծախսերի տեսքով ուղղվել է վարչական ծախսերին։

Կարճ ասած` ժողովրդի հաշվին Փաշինյանը լավություն է Թարվերդյանին, Թարվերդյանը` Հակոբյանին:

Իսկը` հարսի քողով լավություն` փեսային: 

NEWSPRESS.am