Արմեն Աշոտյանի կալանքի որոշման ակտը 3 ամիսը մեկ «copy, paste» են անում. Մկրտչյան (տեսանյութ)
Մեր պնդումներն անիմաստ են, քանի որ դատավորն է արդեն հանձն առել Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
Նա նկատեց, որ ամեն անգամ, դատական ակտը կարդալուց առաջ, մտածում էին, թե ինչ են հորինելու այս անգամ, բայց պարզվում է, որ ոչ մի նոր բան չի լինում։
«Անգամ չեն ծանրաբեռնում իրենց ու նոր բան չեն գրում․ կալանքի որոշման ակտը 3 ամիսը մեկ «copy, paste» են անում՝ ուղղակի նոր ամսաթվով և նոր ստորագրությամբ: Քաղաքական հետապնդում լինել-չլինելն ապացուցում է փաստակազմը»,-ասաց նա:
Աննա Մկրտչյանի խոսքով, այս գործում չկա հանցակազմ, ու դատավորներն էլ, նրա որակմամբ, առանձնապես ջանքեր չեն գործադրում, որ այս գործում հանցակազմ գտնեն։
«Իրենց համար կարևորը՝ հարմարեցրել են, որ Արմեն Աշոտյանը ընկնի իրենց ձեռքը ու շարունակում են քաղաքական հետապնդումների շարքը»,-ասաց պատգամավորը։