Ուրիշներին խորհուրդ եք տալիս հեռու մնալ Սարգսյանից, ինչո՞ւ եք հայտնվում Հանրապետականի միջանցքներում«Հականիկոլական բողոքի ու ցասման ալիքն անկասելի է». Միհրան ՀակոբյանՑանկացած կրկնվող հարձակում կարագացնի ԱՄՆ-ի ներկայության փլուզումը Արևմտյան Ասիայում․ ԻՀՊԿՀՀ իշխանությունը, ոտնահարելով Արցախի ժողովրդի իրավունքը, ստացավ «Արևմտյան Ադրբեջանի» հայեցակարգըՃառագայթային իրավիճակը Հայաստանում` հունիսի 26-ի դրությամբԹեհրանը կպատժի նրանց, որ հարձակվել են Իրանի տարածքի վրա․ Իրանի ՊՆ նախարարը՝ ռուս գործընկերոջըԲայդենի նախկին օգնականը աջակցություն է հայտնում գործարար Սամվել ԿարապետյանինՊատերազմի աշխարհագրությունը մեծանում է, իսկ Փաշինյանը շարունակում է «ռմբակոծել» Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին. ՍուրենյանցՄեծ հանրահավաք. միավորվել Արցախի շուրջ եւ Արցախի հարցը դարձնել համահայկական օրակարգ20-ամյա երիտասարդը ինքնակամ ներկայացել է բաժինՕտարերկրյա քաղաքական ու հասարակական գործիչները շարունակում են աջակցել Սամվել ԿարապետյանինԻրանը լայնածավալ գործողություն է սկսել՝ ուղղված Կատարում, Բահրեյնում և Իրաքում ամերիկյան բազաների դեմՀետախուզվող 48-ամյա տղամարդը հայտնաբերվել է միգրացիայի և քաղաքացիության ծառայությունումԿտրիճ Ներսիսյանին հորդորում եմ րոպե առաջ հեռանալ Վեհարանից․ ՓաշինյանԻրանը հարվածել է Իրաքում գտնվող ԱՄՆ ուժերինԻրանը հարվածներ է հասցնում Կատարին, 6 հրթիռ է արձակել ամերիկյան բազաների ուղղությամբՀայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2005թ. կոնվենցիայի միջկառավարական կոմիտեի անդամՔաթարն ու ԱՄԷ-ն փակում են իրենց օդային տարածքըԻնչ կորուստներ են ունեցել Իրանն ու Իսրայելը՝ պատերազմի մեկնարկից ի վերՀայաստանի ինքնիշխանությունը կարող է խաթարվել ոչ թե պատերազմով, այլ՝ կանխամտածված քաղաքականությամբԻրանը ցանկանում է դադարեցնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետԲաքուն պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը՝ ՀՀ-ն պետք է հրաժարվի ռևիզիոնիստական հռետորաբանությունիցՍամվել Կարապետյան, սփյուռքը Ձեզ հետ է․ Մոսկվայի կենտրոնում Սամվել Կարապետյանի նկարն են փակցրելՄենք խոսում ենք ծիրանի մասին, դուք մեկնաբանում եք կարկանդակ․ Աննա Հակոբյանը մտահոգվել էԻրանը, ամենայն հավանականությամբ, առաջիկա ժամերին կհարձակվի ԱՄՆ ռազմական օբյեկտների վրաԶելենսկու դեմ մի քանի մահափորձեր են նախապատրաստվելՎահան Հակոբյանն ազատվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդի պաշտոնիցՍթարմերը և Թրամփը քննարկել են Իրանի հետ բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունըՓյունիկը հայտարարել է նոր ձեռքբերման մասին18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհինԼրագրող Անուշ Միրզոյանի նկատմամբ վարչական հսկողության կիրառումը մերժվել է․ պաշտպանՉեխիայի փոխվարչապետին ներկայացվել են ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի առաջատար թվային լուծումներըՀՀ ԿԲ-ն կարող է խստացնել քաղաքականությունը Մերձավոր Արևելքի իրավիճակի պատճառով. ԵԱԶԲԱնցած 3 օրում գրանցվել է 42 ավտովթար, 3 մարդ մահացել է․ ամփոփում7 տարի է` համաներում չի եղել, քրեակատարողական հիմնարկներն էլ խիստ ծանրաբեռնված են. ԱբրահամյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատ քաղաքում, Երևանի որոշ հասցեներում հունիսի 25-ինԻ՞նչ անել, երբ հաստատվի, որ ճառագայթային ամպ է մոտենում․ Նիկոլայ ԳրիգորյանՀայաստանի և Իտալիայի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ոլորտումՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ շուրջ 2,686,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբԱՄՆ-ն տեղեկացել է Իրաքում և Սիրիայում ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակումների նախապատրաստման մասինՓաշինյանն Ամերիկյան առևտրի պալատի անդամների հետ քննարկել է տնտեսական քաղաքականությանն ու ներդրումների խթանմանը վերաբերող հարցերՀուլիսի 24-ին լույս չի լինի
Ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետը
«Ոսկե ծիրան»-ի պատվո հյուրն է իրանական նոր կինոյի հիմնադիր դասականներից Ամիր ՆադերինՓաշինյանն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
«Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ. ՀՀ ԱԳՆ
Հայաստանում էսթետիկ ներարկումներ իրականացնողները վերջին տարիներին զգալիորեն ավելի երիտասարդներն են. հնարավոր ռիսկերՊետության հանցավոր անգործությունը` փաստերով. «ՀայաՔվեն»` Լոռիում (տեսանյութ)Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան ենթարկվել է հարձակմանԵրևանը ներառված է աշխարհում ամենաաղտոտված օդ ունեցող քաղաքների ցանկում
Տեսանյութ

Աղբահանության գարշահոտը գալիս է համակարգը ղեկավարողից․ Երևանի թիվ 85 դպրոցի հարևանությամբ աղբը ընդլայնել է իր աշխարհագրությունը (լուսանկարներ, տեսանյութ)

Որքան էլ խոսեն աղբահանության բարձր մակարդակի մասին, այնուամենայնիվ, Երևանի մի շարք վարչական շրջաններում, այդ թվում` Երևանի Քանաքեռ- Զեյթուն վարչական տարածքում աղբահանությունը պատշաճ մակարդակով չի իրականացվում։

Համենայնդեպս, Քանաքեռում գտնվող թիվ 85 դպրոցի հարևանությամբ տեղադրված աղբարկղերը չեն դատարկվում ու, բնակիչների կողմից թափվող աղբը ընդլայնել է իր աշխարհագրական տարածքը։

Այս տարածքից աղբն սկսել են այնքան ուշ-ուշ տանել, որ աղբամանների շուրջն աղբակույտեր են հավաքվել ու գարշահոտությամբ լցրել ամբողջ տարածքը։

Այնպես է ստացվել, որ այս ճանապարհով հաճախ եմ անցնում ու, եթե ոչ ամեն օր, ապա ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ այն տեսարանին, որը տեսնում եք ստորև տեղադրված տեսանյութում։

NEWSPRESS.am-ը բազմիցս անդրադարձել է աղբահանման համակարգի բացթողումներին։ 

Հրապարակման մեջ անդրադարձել էինք այն իրողությանը, որ աղբը հաճախ ժամանակին չի հեռացվում աղբատարներրի անմխիթար վիճակի պատճառով։ Ի դեպ, հրապարակել ենք նաև փաստեր, որ ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Հովհաննես Մանուկյանն ու նրա «հավատարիմ ենթակաները», շարունակ վատնել են ՊՈԱԿ-ի ֆինանսները  (ներկայացրել ենք փաստաթղթեր, թե կոնկրետ ինչ կեղծարարություններ են կատարվել)։

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն ինքը խոստովանեց, որ աղբահանության թերացումները կապված են տեխնիկայի հետ։

Չի բացառվում, որ գուցե նաև դա էր պատճառը, որ Հովհաննես Մանուկյանին հեռացրեցին տնօրենի պաշտոնից, բայց նրա հեռացմամբ, ինչպես երևում է, խնդիրը չլուծվեց։

Այնպես որ, Երևանի քաղաքապետարանի ու, մասնավորապես, Տիգրան Ավինյանի ուշադրությունն ենք հրավիրում կոնկրետ հասցեում նշված աղբատարներից աղբի հեռացման խնդիրն ու տեղեկացնում, որ սա միակ տարածքը չէ, որը հայտնվել է բարձիթողի վիճակի (թեև հազիվ թե Ավինյանը տեղյակ չլինի)։

Հարկ է նաև նկատել, որ Հովհաննես Մանուկյանից հետո այս համակարգը տնօրինեց  Բագրատ Աղաջանյանը, ով, մեր տեղեկություններով, իրականում  ինչպես ասում են, որպես «քուչի տղա», Ավինյանին քաղաքապետ դառնալու համարխոստացել է 20 000 (քսան հազար) ձայն (քվե)։

Ապահովեց, թե ոչ՝ ինքը գիտի ու Ավինյանը, բայց փաստն այն է, որ Աղաջանյանը ևս երկար չմնաց այս պաշտոնին։ Այժմ ՊՈԱԿ-ը ղեկավարում է Սաշա Կատվալյանը, ով նախկինում է վարչական շրջանի ղեկավար էր։

Այլ կերպ ասած` Ավինյանը փոխանակ լուծի համակարգային խնդիրն ու քաղաքը մեկընդմիշտ մաքրի աղբից, իրար հետևից փոխում է ՊՈԱԿ-ի ղեկավարներին, ովքեր մեկը մյուսից անտեղյակ է ոլորտին առնչվող հարցերին։ Մինչդեռ հարկավոր է ՊՈԱԿ-ը հանձնել բանիմաց մեկին ու ապահովել ֆինանսավորմամբ։

Մի խոսքով` աղբահանության գարշահոտությունը գալիս է համակարգը ղեկավարողից։

Արմինե Մկրտումյան