Իսրայելը սպանել է «Իսլամական ջիհադի» հրամանատարներից մեկին

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Պաղեստինի «Իսլամական ջիհադ» խմբավորման ռազմածովային ուժերի հրամանատար Անաս Մուրադին Գազա քաղաքում ավիահարվածի հետևանքով սպանելու մասին։
Բանակի մամուլի ծառայությունը նշել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածը հասցրել են հետախուզական տվյալների համաձայն։
Բացի այդ, Գազայի հատվածում մեկ այլ ավիահարվածի հետևանքով սպանվել է «Իսլամական ջիհադի» ևս մեկ արմատական, ով մասնակցել է Իսրայելի վրա հարձակմանը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, ինչպես նաև մասնակցել է Իսրայելի տարածքի հրթիռակոծություններին, հավելել են զինվորականները: